Խոյ համայնքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը կմրցեն լավագույնի կոչման համար։
Հաղթողները համայնքը կներկայացնեն մարզային փուլում։
«Սպորտլանդիա» ամենամյա միջոցառման նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի և առողջ մրցակցության խթանումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով երեխաների առողջության ամրապնդումը, նրանց ֆիզիկական որակների բարելավումը։