Այսօր: Երկուշաբթի, 8 Սեպտեմբերի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.09.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ։ Այս օրը խորհրդանշում է նոր սկիզբ, նոր նպատակներ ու մեծ սպասումներ։ Գիտելիքը մեր ժողովրդի հարստությունն է, իսկ կրթությունը՝ երկրի առաջընթացի և հզորության հիմքը։ Շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր այսօր առաջին անգամ ոտք են դնում դպրոցի շեմը։ Մաղթում եմ ձեզ ոգևորություն, վստահ քայլեր և անսպառ հետաքրքրություն ուսման նկատմամբ։ Խորին գնահատանք եմ հայտնում ուսուցիչներին՝ ապագա սերունդների կրթության գործում իրենց պատասխանատու և կարևոր առաքելության համար։ Ձեր ջանքերն ու սերը հիմք են դնում վաղվա գիտակից ու արժանապատիվ քաղաքացուն։ Շնորհավորում ... Մանրամասն
29.08.25 ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՓԱԿՎԵԼՈՒ Է ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՄՈՒՐՋԸ՝ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Տեղեկացնում ենք օգոստոսի 30-ից՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Այգեշատ և Ամբերդ բնակավայրերը կապող կամրջի հիմնանորոգման աշխատանքների իրականացմամբ պայմանավորված։
Խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթևեկությունը՝ հաշվի առնելով վերոնշյալ փոփոխությունը։

21.08.25 ՔԱՍԱԽ ԳԵՏԻ ՋՐԵՐՈՒՄ ԼՈՂԱԼԸ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Հարգելի բնակիչներ, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ՊՈԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի կողմից կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզ է դարձել, որ Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրի Քասախ գետի  ջրերից ստացված արդյունքները չեն համապատասխանում  Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի ապրիլի 5-ի 09-Ն հրամանով հաստատված <<Ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործման վայրերում մակերևութային ջրային ռեսուրսների ջրի որակին ներկայացվող հիգենիկ պահանջներ>> N 2.1.5.001-18 սանիտարական կանոնների և նորմերի աղյուսակ 1-ի, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված պահանջներին։ Հաշվի առնելով ... Մանրամասն
20.08.25 ID SIM ՔԱՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (mID)

Հարգելի՛ բնակիչներ տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի № 572-Ն որոշման 2025 թվականի ապրիլի 24-ի փոփոխության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կարող են ստանալ բջջային ID SIM քարտ (mID):

12.08.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Այս օրը յուրահատուկ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը մեր համայնքի, մեր երկրի և մեր ապագայի կերտման գործում։ Ձեր մեջ է կյանքի ամենաեռանդուն ուժը՝ նախաձեռնող մտածողությունը, արարելու անկոտրում կամքն ու արդար աշխարհի հանդեպ հավատը։ Դուք եք այն շարժիչ ուժը, որ այսօր ձևավորում է վաղվա Խոյը՝ հզոր, կայուն և միավորող։ Թո՛ղ երիտասարդության ոգին ուղեկցի ձեզ ամեն օր՝ նվիրումով, նպատակով և պատասխանատվությամբ լցնելով ձեր ընթացքը։ Մաղթում եմ առողջություն, անսահման եռանդ, վստահություն ու հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում։ Շնորհավոր Երիտասարդության միջազգային օր։
11.08.25 «ՀԱՅԹԱՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի օգոստոսի 12-ից սկսվում է «Հայթաղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2025-2026թթ. ուսումնական տարվա ընդունելություն 2021 և 2022 թվականներին ծնված երեխաների համար։ Մանկապարտեզ ներկայանալ հետևյալ փաստաթղթերով՝
1. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
2. Երեխայի ծնողի (օրինական ներկայացուցչի) անձնագրի պատճեն
Հերթագրումները կիրականացվեն «Հայթաղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում աշխատանքային օրերին ժամը 11։00-13։00։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Խոյ համայնքի 2025 թ-ի ավագանու թիվ 8 արտահերթ նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner