Խոյ համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀՀՕ-328-Ն օրենքով։
Պատմական ակնարկ
Խոյ համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատյանդաշտում՝ Արմավիրի մարզում։ Համայնքն իր մեջ միավորում է Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան 17 գյուղերը և ունի 31031 բնակիչ, վարչական տարածքը՝ 11181.03 հա, այդ թվում՝ բնակավայրի տարածքը՝ 2092.40 հա, արդյունաբերական և արտադրական նշանակության հողերը՝ 337.93 հա, հատուկ պահպանվող տարածքները՝ 273.65 հա, իսկ հատուկ նշանակության հողերը՝ 1.13 հա:Համայնքի կենտրոնը Գեղակերտ գյուղն է։ Խոյ համայնքը բնակեցված է հայերով և եզդիներով, որոնց նախնիների մի մասը 1829-1831 թվականներին այստեղ է գաղթել Ուրմիայի, Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի, Արևմտյան Հայաստանի Մուշի, Վանի, Ռշտունիք, Մոկսի, Արծկեի, Կաղզվանի, Ալաշկերտի շրջաններից, Սուրմալուից, Պարսկաստանից, Սիրիայից և Լիբանանից: Խոյ համայնքի Արշալույս Արագած, Աղավնատուն և Հայթաղ գյուղերում պահպանվել է բարբառը: Բնակչությունը զբաղվումէ բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ,հացահատիկի ևկերային կուլտուրաների մշակությամբ:Համայնքում զարգացած է խաղողագործությունը, որը պայմանավորված է աշխարհագրական հարմար դիրքով։ Մրգաստան գյուղում տեխնիկական մշակաբույսերից աճեցնում են խորդենի, որն օգտագործվում է եթերայուղերի արտադրության մեջ։ Համայնքում զարգացած է ջերմոցային տնտեսությունը։ Վերջին տարիներին սկսել է զարգանալ ծաղիկի մշակությունը, որի մեծ մասն արտահանվում է այլ երկրներ: Գեղակերտ գյուղում գործում է չրանոց, Այգեշատ գյուղում խաղողի վերամշակում, Արագածում՝ պահածոների գործարան, Ծիածանում՝ գյուղմթերքի վաճառքի մեծածախ շուկա: Միջհամայնքային տրանսպորտային միջոցները աշխատում են անխափան: Համայնքի 17 գյուղերից գործում է անվճար ուսանողական տրանսպորտ: Գործում են բջջային, ցանցային հեռահաղորդակցման հիմնական ծառայությունները: Խոյ համայնքի 17 գյուղերում ներկա պահին կա 4 մանկապարտեզ, 15 դպրոց: Համայնքի բոլոր գյուղերում գործում են տարբեր մշակութային և սպորտային խմբակներ: Մշակութային խմբակներն են՝ պարը (10 խմբակ), գեղանկարչությունը (4 խմբակ) և երգը (1 խմբակ), իսկ սպորտային խմբակներից՝ մարտեր առանց կանոնների (4 խմբակ), դուքենդո-1 (1 խմբակ), կարատե Կ-1 (1 խմբակ), մուայ-թայ (2 խմբակ), կարատե-դո (1 խմբակ), ֆուտբոլ (2 խմբակ) և բռնցքամարտ (2 խմբակ):
Գեղակերտ
Գեղակերտ գյուղի պատմական անցյալի վկան 13-րդդարում կառուցված Սուրբ Հարություն եկեղեցին է, որը մինչ այժմ գործող է: 1928 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո , երբԱրևելյա նՀայաստանը միացավ Ռուսաստանին, Պարսկաստանի Սալմաստ հայաշատ գավառի Ուրմիա գյուղաքաղաքի Սամաղար բնակավայրից մեծ թվով գաղթականներ են եկել և տարածքը անվանել են Սամաղար : Հետագայում` 1978 թվականին, համայնքի օտարածին անունը փոխելու նպատակով այն վերանվանվել է Գեղակերտ, 1991 թվականին այն կրկին վերանվանվել է Սամաղար: Սկսած 2006 թվականից համայնքն անվանվում է Գեղակերտ:
Ամբերդ
Ամբերդ գյուղն ունի երկար տարիների պատմություն, այդ է վկայում գյուղում կառուցված Թովմաս առաքյալի անվան եկեղեցին և գերեզմանոցը, որը ապացուցում է, որ գյուղը բնակեցված է եղել Թիֆլիսահայերով 17-րդ դարում։ Ամբերդ գյուղը գտնվում է Քասախ գետի ափին, գյուղի հյուսիսային կողմում Քասախ գետին է միանում Ամբերդ վտակը։
Արագած
Արագած գյուղը ձևավորվել է 1828 թվականին, ռուս-պարսկական պատերազմից հետո՝ Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանի Խոյի Սալմաստ գավառից գաղթած հայերով։ Մինչև 1946 թվականը գյուղը անվանվել է Խզնաուզ, Խզինար, Խինուաուզ։ 1946 թվականից գյուղն Արագած լեռան անունով կոչվել է Արագած, քանի որ գտնվում է Արագած լեռան փեշերին, և գյուղից այն կողմ էլ հենց սկիզբ է առնում Արարատյան դաշտը։ Գյուղում կա 19-րդ դարի 70-ականթվականների եկեղեցի (Սուրբ Ստեփանոս), իսկշրջակայքում պահպանվել են նախնադարյան ժամանակներից մնացած բնակավայրերի, դամբարանների և ամրությունների մնացորդներ։Գյուղի հարավ-արևմտյան եզրին պահպանվել են խոշոր ուրարտական ամրոցի մնացորդները:
Արշալույս
Արշալույս գյուղը 1828 թվականին հիմնադրված Քյորփալու անվամբ։ Գյուղում առկա են եղել մի քանի տնտեսություն, որոնց թիվը հետագայում աճել է 1915 թվականին թուրքական յաթաղանից պրծած Արևմտյան Հայաստանից ներգաղթած հայրենակիցների շնորհիվ, որոնք հիմնել են շինություններ, մասնակցություն են ունեցել գյուղի հետագա զարգացմանը։ 1935 թվականին գյուղն վերանվանվել է Արշալույս անվամբ։ 1946 թվականից տարբեր երկրներից գյուղ են եկել թվով մեծ մեր հայրենակիցները, որոնց շնորհիվ գյուղը մեծացել, հզորացել և դարձել է բնակության համար հարմարավետ ապրելատեղ։
Սարդարապատի ճակատամարտի օրերին Իգդիրի հետևակային դիվիզիան ու հատուկ հեծելազորային խումբը, ինչպես նաև հայ հոգևորականներն ու աշխարհազորայինները, Քյորփալու գյուղի տարածքից ճակատագրական հարված են հասցրել թուրքերի մեծաքանակ զորքին։ Հերոսամարտին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև գյուղի բնակիչները։
Այգեշատ
Այգեշատ գյուղը գտնվում է մարզի հյուսիս–արևելյան մասում, ծովի մակերևույթից 870մ բարձրության վրա, նախալեռնային գոտի է, գտնվում է Ուրց-Կոտայք-Շամիրամ և Մերձարաքսյան գոտիներում, մարզկենտրոնից հեռավորությունը 32 կմ է, մայրաքաղաքից՝ 30կմ: Գյուղի կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ , հաճախ դիտվում է երաշտ և ցրտահարություն:
Աղավնատուն
Աղավնատուն գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի հարավում, քառագագաթ Արագած լեռան հարավային ստորոտում, ծովի մակերևույթից 875մ բարձրության վրա: Աղավնատուն գյուղը եղել է մարդկության բնակության ամենահին օրրաններից մեկը : Այդ են վկայում վերջին տարիներին նրա շրջակայքում կատարված ուսումնասիրություններն ու հետազոտությունները, որոնց ընթացքում գտնվել են նախնադարյան համայնական հասարակության ժամանակին վերաբերվող քարե գործիքներ, խեցեղեն մնացորդներ, բնակության վայրերի հետքեր, դամբարաններ: Աղավնատուն գյուղի շրջակայքում կան բազմաթիվ հին հուշարձաններ, ճարտարապետական կառույցներ, իշխանական դամբարան և այլն: Նրանցից ամենահինը Բերդ ամրոցն է: Այն շրջապատված է պարսիսպով, որին կից արդեն քրիստոնեական շրջանում կառուցվել են մի քանի բուրգեր, որոնցից ներկայումս միայն մեկը գոյություն ունի:
Բագրատունիների թագավորության ժամանակ Բերդի տերերը նրա մեջ կառուցելենեկեղեցի ` սրբատաշկարմիր տուֆից:
Դաշտ
Դաշտ գյուղը հիմնադրվել է 1926 թվականից, Երևանից 25 կմ, մարզկենտրոնից 35 կմ հեռավորություն, բարձրությունը ծովի մակերևույթից 860մ։
Գյուղի միջով անցնում է միջպետական Մ-3 մայրուղին։
Դողս
Դողս գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, Էջմիածին քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա: Գյուղում գործում է 19-րդ դարում կառուցված եկեղեցի: Գյուղի վարչական տարածքը 385.57 հա է, բնակելի կառուցապատման համար տնամերձ հողերը 82.56 հա է: Բնակավայրը տարածաշրջանային կենտրոնից գտնվում է 8 կմ, մարզկենտրոնից 35 կմ, մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա:
Լեռնամերձ
Լեռնամերձ գյուղն ունի երկար տարիների պատմություն։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա։ Լեռնամերձ գյուղը գտնվում է Ամբերտ գետի ափին։ Գյուղը սահմանակից է Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի և 5-րդ սովխոզի հետ։ Գյուղի ծայրամասում է վերջանում Աշտարակի ձորը։ Արմավիրի մարզից գյուղը սահմանակից է Ամբերդ և Աղավնատուն գյուղերի հետ։
Ծաղկալանջ
Ծաղկալանջ գյուղը հիմնադրվել է 1820-ական թվականներին, Երևանից 27կմ, մարզկենտրոնից 22 կմ հեռավորություն, բարձրությունը ծովի մակերևույթից 800մ։
Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին /16-րդ դար/։
Գյուղի միջով անցնում է միջհամայնքային մայրուղին։
Ծաղկունք
Ծաղկունք գյուղը կազմավորվել է 1920-ական թվականներից: Գյուղը նախկինում ունեցել է Այլանլու, Այլանլու Վերին անվանումները: 1946 թվականին գերագույն խորհրդի որոշմամբ գյուղը վերանվանվել է Ծաղկունք: Այն տեղակայված է Քասախ գետի ձախ ափին, Էջմիածին-Արմավիր խճուղու մոտ, Էջմիածնից 2 կմ հյուսիս-արևմուտք: Բնակեցված է եղել Իրանից, Արևմտյան Հայաստանից 1946 թվականին հայրենադարձ եղած բնակիչներով:
Ծիածան
Ծիածան /նախկին Գրամփա/ գյուղի վարչական տարածքը կազմում է 309 հա, գտնվում է ծովի մակերևույթից 890մ բարձրության վրա, Արարատյան դաշտում, Քասախ գետի ափին, մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա։ Կատարվել են պեղումներ, որի ընթացքում հայտնաբերվել են մի շարք ստորգետնյա շենքեր, խեցեղեն զարդեր, մետաղյա իրեր: Քասախ գետի հունի մոտ գտել են սև գույնի կարաս, որն ունի 4000 տարվա պատմություն։ Հին պատմական աղբյուրներից տեղեկություններ կան, որ Ալեքսանդր Մակեդոնացու մի զորավար՝ Գրամփի անունով պատերազմել է այս տարածքում և հաղթել, որի անունով էլ կոչվել է գյուղը՝ Գրամփա, իսկ 1967թվականից՝ Ծիածան։
Հայթաղ
Հայթաղ գյուղը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս –արևելյան գոգավարության վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից 800մ է։ Գյուղի հատակագիծը հարմարեցված է բնական պայմաններին կապված ռելիեֆից։ Հայթաղի համայնապատկերի հարավային մասում ճերմակազարդ Մասիսներն են և Արարատյան դաշտը։ Արևելյան մասում Երևանն է իր գեղեցիկ տեսարաններվ։ Տեսանելի է նաև Արագած լեռը հյուսիսից և Արայի լեռը հյուսիս–արևելքից։
Հովտամեջ
Հովտամեջ գյուղը /նախկին Մուղան/, հիմնադրվել է 1831 թվականին, Երևանից ունի 23կմ, մարզկենտրոնից 25կմ հեռավորություն, ավտոմայրուղուց՝ 3կմ, երկաթուղուց՝ 20կմ, ՀԱԷԿ-ից 15կմ։ Բարձրությունը ծովի մակարդակից 885մ։ Սահմանակից է Գեղակերտ, Ծիածան, Առատաշեն գյուղերին։
Մոնթեավան
Մոնթեավան գյուղի նախկին անունը առաջացել է գյուղում խորհրդային շրջանում գտնվող Շահումյանի թռչնաֆաբրիկայից։ 1950-ական թվականների սկզբին գյուղի տարածքում սկսվել է թռչնաբուծական ֆաբրիկայի կառուցումը։ 1953 թվականին ֆաբրիկան շահագործման է հանձնվել։ Թռչնաբուծական ֆաբրիկայում աշխատելու նպատակով Հայաստանի նախկին ԽՍՀՄ-ի տարբեր բնակավայրերից գյուղ են տեղափոխվել և հիմնական բնակություն հաստատել տարբեր տարիքի և զբաղմունքի աձինք։ Նախկին ֆաբրիկայի առկայության պատճառով գյուղը անվանվել է Շահումյանի թռչնաֆաբրիկա։ 2002 թվականին ՀՀ տնտեսական դատարանի կողմից թռչնաֆաբրիկան լուծարվել է և սնանկ ճանաչվել։ Բայց թռչնաբուծությունը շարունակում է մնալ բնակչության հիմնական զբաղմունքը։
2021 թվականի Կառավարության որոշմամբ գյուղը վերանվանվել է Մոնթեավան՝ ի պատիվ Արցախյան հերոս Մոնթե Մելքոնյանի։
Մրգաստանը
Մրգաստան գյուղի պատմական անվանումները՝ Խոջիլար, Հաջիլար, Հաջիլեր։ Գյուղը հիմնադրման ժամանակաշրջանը՝ 1828 թվական։ Բնակչության հիմնական զբաղմունքը՝ գյուղատնտեսությունն և անասնապահությունն է։ Հոգևոր կառույցներից գյուղում գործում է ՝ 18-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին, արևմտյան հատվածում կան միջնադարյան խաչքարեր։ Գյուղը գտնվում է Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 28կմ հեռավորության վրա։
Շահումյան
Շահումյան գյուղը հիմնադրվել է 1828 թվականից, Երևանից 30կմ, մարզկենտրոնից 30կմ հեռավորություն, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 900մ։
Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր է «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցին, որը կառուցվել է բարերար Կարեն Հովհաննիսյանի հովանավորությամբ 2010 թվականին։ 2012 թվականին հիմնովին վերանորոգվել է «Սուրբ Թուխ Մանուկ» մատուռը։
Գյուղի միջով անցնում է միջպետական Մ-3 մայրուղին, ընդհանուր երկարությունը՝ 1,5կմ։
Աշխարհագրական և կլիմայական նկարագիր
Խոյ համայնքը գտնվում է ծովիմակերևույթից 900մբարձրությանվրա: Հայաստանի պետական սահմանից հեռավորությունը կազմում է 16 կմ, մայրաքաղաք Երևանից՝ 25 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 20 կմ:Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, ձմռանը միջին ջերմաստիճանը հասնումէ -2-ից -6։Ամառը տևում է մայիսի ամսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Facebook
Location on Google Maps
YouTube