Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դուք չունեք Իրդարձությունը դիտելու իրավասություն կամ այն հեռացված է:
Սուրբ Սարգսի տոն, երիտասարդների օրհնության օր
ԵՐԲ
Հունվար 30
ՎԱՅՐ

ՀՀ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և նրա հավատարին 14 զինվորների տոն (երիտասարդների օրհնության օր): Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է առաջնորդել առ Քրիստոս։ Ժողովրդական մտածողության մեջ Սարգիսը չի զոհվել, այլ "լույս" է դարձել և արագահաս է, ինչպես լույսը։ Շատերը հավատում են, որ Սուրբը ուրբաթ երեկոյան և գիշերը այցելում է մարդկանց տները։ Տան կանայք սկուտեղի վրա փոխինձ են մաղում, դնում դռան հետևում, հուսալով, որ սուրբ Սարգիսը կայցելի իրենց, և նրա ձիու ոտնահետքը կմնա փոխինձի վրա։ Շաբաթ առավոտյան պատարագից հետո այդ փոխինձը շաղախում և ուտում են։ Սարգիսը ժողովրդի մեջ դիտվում է որպես զինվորականների և երիտասարդների սիրո հովանավոր ու նրանց նպատակներն իրականացնող սուրբ։ Տոնի նախորդ ուրբաթ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը։ Այսօր սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը պատանիներն ու պարմանուհիները գնում են եկեղեցի, մասնակցում սուրբ պատարագին՝ աղոթելով և խնդրելով սրբի բարեխոսությունը, որից հետո ստանում են քահանայի օրհնությունը։
 


Բոլորը
Ավագանու նիստեր
2024թ-ի ապրիլի 12-ի ավագանու թիվ 4 նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner