01.12.23
Կարճաժամկետ դասընթաց երիտասարդների համար
|
Սիրելի երիտասարդներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարարանը հանդիսանում էԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացնու «Ձեռնարկություններիինկուբատոր» հիմնադրամի գլխավորած կոնսորցիումի կազմում ընդգրկված միակ բուհը: Նշված ծրագրի շրջանակներում, ՀՀ մարզաբնակ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնիտեղահանված և մարզում բնակություն հաստատած, մինչև 29 տարեկան երիտասարդներիմրցունակությունը աշխատաշուկայում բարձրացնելու, նրանց զբաղվածության խնդրիլուծմանը և աշխատանքային առաջխաղացմանը նպաստելու նպատակով, առաջարկում է անվճար կարճաժամկետ դասընթացներ։
|
|
21.11.23
Դաշտ գյուղի մշակույթի տան տանիքի վերակառուցման աշխատանքներն ավարտվել են
|
Ավարտվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող Դաշտ գյուղի մշակույթի տան տանիքի վերակառուցման աշխատանքները։ Հիշեցնենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է՝ 14.765.200 ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 65%, իսկ պետության մասնաբաժինը՝ 35%:
|
|
17.11.23
Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ
|
Խոյ համայնքի սիրելի՛ ուսանողներ, ի դեմս ձեզ, շնորհավորում եմ բոլոր ուսանողներին այս կարևոր և լուսավոր օրվա կապակցությամբ։ Ձեզանից յուրաքանչյուրն ընտրել է տարբեր մասնագիտություն, սակայն մեկ ուղի՝ ճանապարհ դեպի կրթություն, դեպի գիտելիք, դեպի երազանքի իրականացում, որի իրագործման լավագույն հնարավորությունը ստեղծվում է հենց ուսանողության տարիներին: Ուսանողությունը եղել և շարունակում է լինել յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի երաշխիքը, որի համատեքստում կարևոր են բոլոր մասնագետների դերակատարությունը։ Կայացած, գիտակից, ակտիվ և պատասխանատու ուսանողն է ցանկացած պետության ապագայի երաշխավորը: Խոյ համայնքը մշտապես կանգնած է ուսանողի կողքին՝ հնարավորության սահմաններում անելով առավելագույնը ...
Մանրամասն |
|
16.11.23
Աղավնատուն գյուղի գազաֆիկացման փաստաթղթավորման աշխատանքների ավարտ
|
Աղավնատուն գյուղի հարգելի քաղաքացիներ, ավարտվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող Աղավնատուն գյուղի Բ.Ներսիսյան 2-րդ նրբ., Ս.Վիրաբյան,Երիտասարդական 3-րդ, Հարավ-Արևելյան 2-րդ փողոցների գազաֆիկացման փաստաթղթավորման աշխատանքները։ Բաժանորդագրման համար նշված փողոցների բնակիչները դիմումները կարող են ներկայացնել «Էջմիածին» տեղամասի գազի գրասենյակ։ Հասցե՝ Խոյ համայնք, գ. Ծաղկունք։
|
|
15.11.23
Այգեշատ գյուղի մանկապարտեզի համար գույքի և սարքավորումների ձեռքբերման հայտի հանրային քննարկում
|
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Խոյ համայնքի Այգեշատ գյուղի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Խոյ համայնքի 2024 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերից Այգեշատ գյուղի մանկապարտեզի համար գույքի և սարքավորումների ձեռքբերման հայտի հանրային քննարկում։
|
|
13.11.23
Գործակարգավորական թիվ 7-րդ խորհրդակցություն
|
Սույն թվականի նոյեմբերի 13-ին, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ Խոյի համայնքապետարանում տեղի ունեցավ գործակարգավորական թիվ 7-րդ խորհրդակցությունը, որին ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, ինչպես նաև ստորաբաժանման ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին օրակարգում ընդգրկված հարցերը։ Բարձրացված խնդիրների վերաբերյալ տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ բաժինների ղեկավարներին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |