Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությամ Արմավիրի մարզի Խոյի համայնքի ավագանու 13․02․2024 թվականի N16-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄԵՄ՝
1. Հաստատել 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման և իրականացման համարհանձնաժողովիկազմը՝ համաձայն հավելվածի 1-ի :
2. Հաստատել անձնաժողովի նախագահի,տեղակալի կազմը՝ համաձայն հավելվածի 2-ի։
3. Հաստատել 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման և իրականացման համար ձևավորվածհանձնաժողովիիրավասությունները՝ համաձայն հավելվածի 3-ի
4. Հաստատել 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի մասնակցային բյուջետավորման առաջարկի հայտը՝ համաձայն հավելված 4-ի։
5. Հաստատել 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակը՝ համաձայն հավելված 5-ի ։
6. Հաստատել 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի մասնակցային բյուջետավորման միջոցառումների պլան-ժամանակացույցը՝ համաձայն հավելված 6-ի։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: