Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 42-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2025 թվականի N 42-Ա

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի պահանջներով,
    Հայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետով,  66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 2-րդ մասով, , հիմք ընդունելով  Արմավիրի մարզի Խոյ համայնքի և Սամվել Ժորայի Բաղդասարյանի միջև  2005 թվականի մարտի  16-ին  կնքված   հողամասի վարձակալության պայմանագիրը / սեղ. 1034/    և այն,   որ    Սամվել Ժորայի Բաղդասարյանը դիմել է Խոյի համայնքապետարան  իր կողմից վարձակալված հողամասը ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝


     1.Հայաստանի  Հանրապետության  Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Չարենցի փողոց  թիվ 30  բնակելի տան բնակիչ Սամվել Ժորայի Բաղդասարյանին ուղղակի վաճառքի միջոցով՝ հողամասի կադաստրային արժեքով, որը տվյալ պահին կազմում է 174630 (մեկ հարյուր յոթանասունչորս հազար վեց հարյուր երեսուն) ՀՀ դրամ, օտարել իր կողմից վարձակալված Խոյ համայնք գյուղ Ծաղկունք Հոկտեմբերյան փողոց թիվ 12/2 հասցեում գտնվող 0,0093 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագի 04-052-0010-0007/: Որոշման ընդունման պահից Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի Ծաղկունք գյուղի ֆոնդային եկամուտների 900325178151 հաշվեհամարին պետք է վճարի  174630 (մեկ հարյուր յոթանասունչորս հազարվեց    հարյուր        երեսուն)        ՀՀ     դրամ։
        
                                                                                                                             
                2. Սամվել Ժորայի Բաղդասարյանի հետ կնքել ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է Նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները ՝ պետական գրանցման:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԱԶԴԱՏ ԱՆՏՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.24 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner