28.07.25
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ( ՄՍԾ ) ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ (ՏԿ) ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
Խոյ համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Միասնական սոցիալական ծառայության ( ՄՍԾ ) Վաղարշապատի տարածքային կենտրոնի (ՏԿ) կողմից նախատեսվում է իրականացնել հանդիպումներ համայնքներում աշխատանք փնտրող և գործազուրկ, նաև աշխատող երիտասարդների, այդ թվում 2016, 2020 և 2022 թթ․․ ռազմական գործողություններին մասնակցած և 2020թ․-ից հետո ժամկետային պարտադիր զիվորական ծառայությունից զորացրված երիտասարդների, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև համայնքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գործատուների և նրանց ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների նպատակն է երիտասարդների և գործատուների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը ՄՍԾ կողմից իրականացվող զբաղվածության աջակցության ...
Մանրամասն |
|
27.07.25
ՎԱՐԴԱՎԱՌԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Վարդավառը Խոյ համայնքում։
|
|
25.07.25
ԵԿԵ՛Ք ՄԻԱՍԻՆ ՏՈՆԵՆՔ ՎԱՐԴԱՎԱՌԸ
|
Սիրով հրավիրում ենք Ձեզ միանալ մեզ՝ տոնելու Վարդավառը՝ Քրիստոսի Պայծառակերպության լուսավոր ու ուրախալի տոնը։ Հուլիսի 26-ին ժամը 20:00-ին Խոյ համայնքի Արագած բնակավայրի Սբ. Ստեփանոս եկեղեցու բակում տեղի է ունենալու Վարդավառի նախատոնական միջոցառումը։ Հրավիրում ենք բոլորին խարույկահանդեսի, որի ընթացքում խարույկի շուրջ ազգային երգ ու պարի ներքո կհյուսենք խաչբուռ։ Հուլիսի 27-ին ժամը 10:00-ից Խոյ համայնքում կտոնենք` Վարդավառը
|
|
25.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հոգեբանի (1 դրույք) թափուր հաստիքի համար հայտարարվում է մրցույթ։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 1. դիմում 2. կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ ) 3. անձը հաստատող փաստաթուղթ 4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ(առկայության դեպքում ) 5. ինքնակենսագրություն (Ձև 4 ) 6. լուսանկար՝3x4 չափի 7. այլ պետություների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ 8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական 9. Հրատարակված ...
Մանրամասն |
|
24.07.25
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Խոյ համայնքում իրականացվում են ճանապարհային գծանշման աշխատանքներ՝ ուղղված ապահով ու անվտանգ երթևեկությանը։ Գծանշվում են հետիոտնային անցումներ՝ վարորդների զգոնությունը բարձրացնելու և հետիոտների անվտանգությունն ապահովելու համար։
|
|
24.07.25
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
|
Խոյ համայնքում անցկացվող մինի ֆուտբոլի մեծահասակների առաջնությունը շարունակվում է։ Մրցաշարի երկրորդ օրն անցավ ընկերական, բայց լարված մթնոլորտում ու գրանցվեցին հետևյալ արդյունքները․ Ամբերդ 8 – Մոնթեավան 0 Դողս 7 – Գեղակերտ 1
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |