Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարզպետի փոխարինող Խ․Մկրտչյանի 2024 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 01/7/08536-2024 գրությամբ ներկայացված Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-451 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչ՝ Մուշեղ Գրիգորի Գրիգորյանի 2024 թվականի ապրիլի 19-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող, Մուշեղ Գրիգորի Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող, 04-021-0357-0108 կադաստրային ծածկագրի, 0,6195 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից 0,0881 հա հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության կատեգորիայի, մեկ հարկանի բնակելի տուն, պարիսպ և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար սահմանված վճարը կազմում է 807437(ութ հարյուր յոթ հազար չորս հարյուր երեսունյոթ) ՀՀ դրամ։ |