Այսօր: Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.07.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Խոյ համայնքի հարգելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր պետականության կարևորագույն տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ 1995 թվականի հուլիսի 5-ին հայ ժողովուրդը պատմական ընտրություն կատարեց՝ ընդունելով Սահմանադրությունը, որն ամրապնդեց Հայաստանի Հանրապետության անկախությունն ու պետականություն ստեղծելու մեր համատեղ կամքը։ Սահմանադրությունը մեր հասարակության համախմբվածության, արդարության և ժողովրդավարական արժեքների պահպանման հուսալի երաշխավորն է։ Այն հիմքն է, որի վրա կառուցում ենք մեր ապագան և մեր պետության ամուր ու կայուն զարգացումը։ Սահմանադրությունը ոչ միայն մեր անկախության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հիմնաքարն է, այլև յուրաքանչյուր ... Մանրամասն
01.07.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ
Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը Խոյի համայնքապետարանում հյուրընկալեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանի գլխավորությամբ։ Ավելի վաղ կողմերը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր՝ 2025 թվականին Խոյ համայնքում երիտասարդական տարածք ստեղծելու նպատակով։ Այցի շրջանակում կատարվեց տարածքի մանրամասն գույքագրում, որի ընթացքում տեղում ուսումնասիրվեց սենյակի պայմանները և գնահատվեց տեխնիկական կարողությունները։ Քննարկվեցին սենյակի կահավորման հնարավոր տարբերակները՝ հաշվի առնելով երիտասարդների կարիքները, անվտանգությունն ու գործառնական հարմարավետությունը։ Մասնավորապես, մշակվեցին նախնական ծրագրեր՝ ապագա դասընթացների, ... Մանրամասն
27.06.25 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՀԵՏ
Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրում անցկացվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում նախատեսվող փոփոխությունների հանրային քննարկում։Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, ինչպես նաև համայնքի ավագանու անդամներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և բնակիչներ։ Ներկայացվեցին նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները՝ Խոյ և Վաղարշապատ համայնքների խոշորացման գործընթացը, գործառույթների օպտիմալացումը, ենթակառուցվածքների ... Մանրամասն
25.06.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Հունիսի 25-ին կայացավ Խոյ համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարեց համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը։ Նիստի ընթացքում քննարկվել և հաստավել են մի շարք կարևոր օրակարգային հարցեր, որոնք ուղղված են համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու բնակիչների բարեկեցության բարձրացմանը։ Հաստատվել է Խոյ համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Գեղակերտ բնակավայրի Մ. Մաշտոց փողոց 26 հասցեում գտնվող 0.336 հա մակերեսով հողամասը, որի նպատակային նշանակությունը բնակավայրերի հասարակական կառուցապատումն է, նվիրաբերվեց «Յուրի Սարգսյանի» անվան Գեղակերտի մանկապատանեկան մարզակառույցին՝ հիմնանորոգման նպատակով։ Այս նախաձեռնությունը կարևոր ... Մանրամասն
24.06.25 ՆՈՐ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՇՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՀՀ-ում Սերբիայի կառավարության և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, մեկնարկել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում Դաշտ բնակավայրում կկառուցվի նոր բազմաֆունկցիոնալ հանրային տարածք, որն ունենալու է ինչպես սպորտային, այնպես էլ ժամանցի գոտիներ՝ ապահովելով բոլոր տարիքների բնակիչների ակտիվ և հետաքրքիր առօրյան: Տարածքի արժեքը՝ շուրջ 75,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից՝ՄԱԶԾ-ի ներդրումը՝ 50,000 ԱՄՆ դոլար,Համայնքի ներդրումը՝ 10,000,000 ՀՀ դրամ։Նկարում ներկայացված է տարածքի ապագա տեսքը՝ խաղահրապարակով, հանգստի գոտով և մեծ թենիսի դաշտով: Խաղահրապարակը հագեցած կլինի ... Մանրամասն
21.06.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի բուժաշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Ձեր աշխատանքը պահանջում է ոչ միայն բարձր գիտելիքներ և արհեստավարժություն, այլև հոգատարություն, մարդկային ջերմություն և անկեղծ նվիրում։ Դուք կանգնած եք մարդու կյանքի և առողջության ամենանուրբ սահմանագծին՝ հույս ու վստահություն ներշնչելով բոլոր նրանց, ովքեր դիմում են ձեր օգնությանը։ Խոնարհվում եմ ձեր ամենօրյա պատասխանատու և անձնուրաց աշխատանքի առջև։ Ձեր նվիրումը, ուժը և մարդկային բարությունը չափազանց կարևոր են ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ ողջ մեր համայնքի բարօրության ու առաջընթացի համար։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ուժ և հաջողություն ձեր դժվարին, բայց փառավոր գործում։ Թող ձեր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Խոյ համայնքի 2025 թ-ի ավագանու 7-րդ հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner