Այսօր: Շաբաթ, 12 Ապրիլի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.04.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄՐԳԱՍՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը աշխատանքային օրվա ընթացքում այցելեց Մրգաստան բնակավայր, որտեղ հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին բնակավայրում իրականացված աշխատանքները, քննարկվեցին սոցիալ-տնտեսական խնդիրները, ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված անհատական խնդիրները։ Համայնքի ղեկավարը կարևորեց բնակիչների հետ անմիջական շփումը՝ նշելով, որ համայնքային զարգացման հիմքը հանդիսանում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողականությունը։ Լյուդվիկ Յայլոյանը վստահեցրեց, որ բարձրացված հարցերը կքննարկվեն համապատասխան մարմինների հետ և կձեռնարկվեն քայլեր՝ արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ։ Հանդիպման ... Մանրամասն
07.04.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Այս օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու ձեր անփոխարինելի դերը մեր ընտանիքներում, հասարակության մեջ և հայրենիքի կառուցման գործում։ Մայր լինելը առաքելություն է՝ լի սիրով, զոհաբերությամբ ու անսահման հոգատարությամբ։ Դարեր շարունակ հայ մայրը եղել է հայ ընտանիքի, հայ օջախի, իսկ շատ հաճախ՝ նաև մեր երկրի, մեր ազգային ինքնության պահպանման հիմնասյունը։ Նա եղել է ոչ միայն զավակ դաստիարակողը, այլև մարտիկի մայր ու ուսուցչի օրինակ։ Հայ մոր դերն այսօր էլ մնում է նույնքան կարևոր։ Նա է, ով մեծացնում է հայրենասեր զավակներ, փոխանցում սեր լեզվի, մշակույթի, ավանդույթի նկատմամբ։ Նա է, ով պահպանում ... Մանրամասն
05.04.25 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, համայնքապետարանի աշխատակազմը, Գեղակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի առաջնորդությամբ դպրոցի աշակերտներն ու մանկավարժներն այցելեցին Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշակոթող՝ իրենց խոնարհումն ու երախտիքը հայտնելու հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին։ Այս խորհրդանշական այցով մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր պարտքը՝ պահպանելու նրանց լուսավոր հիշատակը, փոխանցելու ապագա սերունդներին մեր ժողովրդի ազատության ու անկոտրում ոգու պատմությունը։ Հիշենք ու փառաբանենք մեր հերոսներին, ովքեր ապրեցին ու զոհվեցին հանուն մեր խաղաղ ապագայի։ Հավերժ փառք ու խոնարհում։
04.04.25 ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄՐԳԱՍՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Մրգաստան բնակավայրի համայնքի բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ ապրիլի 8-ին, ժամը 14:30-ին Մրգաստանի դպրոցի հանդիսությունների դահլիճում կկայանա հանդիպում Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի հետ։ Հանդիպման ընթացքում հնարավորություն կունենաք ուղղելու ձեզ հուզող հարցերը, ներկայացնելու առաջարկներ և քննարկելու համայնքի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։ Ձեր մասնակցությունն ու ակտիվությունը կարևոր է մեր համայնքի կայուն զարգացման համար։
02.04.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը ոլորտային պատասխանատուների հետ շրջայց կատարեց Ծաղկունք, Հովտամեջ, Դողս, Աղավնատուն և Արագած բնակավայրերում՝ տեղում գնահատելու շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքը։ Համայնքային զարգացման այս նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն բնակիչների կյանքի որակի բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման և համայնքային կյանքի աշխուժացման համար։Ծաղկունք – բնակավայրում ընթանում է մանկապարտեզի կառուցում, որը կստեղծի կրթության ու խնամքի նոր հնարավորություններ փոքրիկների համար։ Հարմարավետ, ժամանակակից և անվտանգ միջավայրով մանկապարտեզը կխթանի վաղ մանկության կրթության զարգացումը։Հովտամեջ – այստեղ իրականացվում է երկու խոշոր ծրագիր՝ մանկապարտեզի ... Մանրամասն
01.04.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ-ԱՇԽԱՏԱՐԱՆ
ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում Խոյի համայնքապետարանում տեղի ունեցավ «Գենդերային հավասարություն․ կարծրատիպերից դեպի ան/հավասարություն» թեմայով քննարկում-աշխատարան։ Միջոցառումը մեկնարկեց ծրագրի համակարգող Աննա Ներսեսյանցի բացման խոսքով, ով ընդգծեց գենդերային հավասարության կարևորությունը հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում։ Քննարկումը վարեց ՄԱԶԾ փորձագետ Անի Կոջոյանը, ով ներկայացրեց գենդերային հավասարության գաղափարները, դրանց հիմնախնդիրները և դրանց հաղթահարման ուղիները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակել կարծիքներ, անդրադառնալ առկա գենդերային ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Խոյ համայնքի 2025թ-ի թիվ 2 ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner