| Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի փոխարինողի առաջարկությունը․  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. 2024 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացնել 3 000 000 / երեք միլիոն / ՀՀ դրամ գումար։         2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են մշակույթ, սպորտ, երիտասարդություն ոլորտները՝ որպես առաջնահերթություն։    3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն՝ ակտիվ բնակիչները, նրան ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերը, հասարակական կազմակերպությունները։
 4. Համայնքի ղեկավարին՝
 1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2024թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում    2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը
 3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
 
 
 |