Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.09.25 ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՐՋԱՅՑԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՏՈՒՆ ԾԱՂԿՈՒՆՔ ՄՐԳԱՍՏԱՆ ԵՎ ԴԱՇՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը համայնքային այցի շրջանակներում այցելել է Խոյ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի, մարզպետարանի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Աղավնատուն, Ծաղկունք, Մրգաստան և Դաշտ բնակավայրեր՝ տեղում ծանոթանալով ընթացող շինարարական աշխատանքներին։ Աղավնատուն բնակավայրում մարզպետը այցելել է համայնքների սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվող մանկապարտեզի շինհրապարակ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 360,193,377 ՀՀ դրամ, որից 70%-ը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, իսկ 30%-ը՝ համայնքի կողմից։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՍՏԱՐՏ ՔՈՆՍՏՐՈՒՔՏ» ՍՊԸ-ն՝ «ԵՎՐՈԲՈՒԴ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի ... Մանրամասն
10.09.25 ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԻՆՆԵՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՈՐԸ ՎԱՐԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԸ
Նիստի ընթացքում հաստատվեցին օրակարգային մի շարք հարցեր, որոնց թվում էր նաև հողամասի նպատակային նշանակության փոփոխությունները, որը իրականացվել էր համապատասխան դիմումների հիման վրա։
Հաստատվել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջետային հիմնարկների /մանկապարտեզների/ աշխատակիցների 2025 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը։ Խոյի համայնքապետարանը շարունակելու է հետևողականորեն իրականացնել համայնքի զարգացմանն ու բարեկեցությանն ուղղված ծրագրեր։
09.09.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի գլխավորությամբ Խոյի համայնքապետարանում տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն, որին ներկա էին համայնքապետարանի ղեկավար կազմը, բաժինների պետերը, ինչպես նաև համայնքային հիմնարկների ներկայացուցիչները։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և ձեռք բերված արդյունքները։ Վերհանված խնդիրների շուրջ բաժինների ղեկավարներին ներկայացվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։Քննարկման առանցքում էին համայնքի զարգացման ընթացիկ մարտահրավերները, առկա խնդիրների լուծման հնարավոր մոտեցումները, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի իրականացման արդյունավետ մեխանիզմները։ Ընդգծվեց փոխգործակցության անհրաժեշտությունը՝ նպատակ ... Մանրամասն
01.09.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՆՉԵՑ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ ԱԶԴԱՐԱՐԵԼՈՎ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԻԶԲԸ
Տոնական ու հուզիչ մթնոլորտ էր համայնքի բոլոր 15 դպրոցներում։ Խոյի համայնքապետարանը փոքրիկների համար պատրաստել էր անակնկալ՝ շուրջ 390 առաջին դասարանցիների նվիրեցին պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Ուսուցիչների, ծնողների և համայնքապետարանի համագործակցությունը ամուր հիմք է հաջողակ ու լուսավոր ապագայի համար։ Շնորհավոր ու բեղմնավոր ուսումնական տարի բոլորին՝ լի նվաճումներով, հաջողություններով ու խաղաղությամբ։
01.09.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ։ Այս օրը խորհրդանշում է նոր սկիզբ, նոր նպատակներ ու մեծ սպասումներ։ Գիտելիքը մեր ժողովրդի հարստությունն է, իսկ կրթությունը՝ երկրի առաջընթացի և հզորության հիմքը։ Շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր այսօր առաջին անգամ ոտք են դնում դպրոցի շեմը։ Մաղթում եմ ձեզ ոգևորություն, վստահ քայլեր և անսպառ հետաքրքրություն ուսման նկատմամբ։ Խորին գնահատանք եմ հայտնում ուսուցիչներին՝ ապագա սերունդների կրթության գործում իրենց պատասխանատու և կարևոր առաքելության համար։ Ձեր ջանքերն ու սերը հիմք են դնում վաղվա գիտակից ու արժանապատիվ քաղաքացուն։ Շնորհավորում ... Մանրամասն
29.08.25 ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՓԱԿՎԵԼՈՒ Է ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՄՈՒՐՋԸ՝ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Տեղեկացնում ենք օգոստոսի 30-ից՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Այգեշատ և Ամբերդ բնակավայրերը կապող կամրջի հիմնանորոգման աշխատանքների իրականացմամբ պայմանավորված։
Խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթևեկությունը՝ հաշվի առնելով վերոնշյալ փոփոխությունը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Խոյ համայնքի 2025 թ-ի սեպտեմբերի 9-ի ավագանու հերթական նիստ
Խոյ համայնքի 2025 թ-ի սեպտեմբերի 9-ի ավագանու հերթ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner