Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-ին հոդվածով. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ ՝
1.Հաստատել Խոյ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը`
1) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն` ըստ ձևավորման աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի:
2) Հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 2 հավելվածի:
3) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 3 հավելվածի:
4)Եկամուտները և ծախսային քաղաքականությունը շարադրող մասեր` համաձայն N 4 հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ համայնքի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են արդեն միջնաժամկետ /ՄԺԾԾ երեք տարվա կտրվածքով/ կանխատեսումների համատեքստում, եկամուտները կանխատեսվում են համայնքային բյուջեի ամրագրված եկամուտներին առնչվող հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրությամբ, ծախսերը հստակ արտացոլվում են համայնքի զարգացման առաջնահերթություններն ու գերակայություններն ըստ գործառնական ոլորտների: |