Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4.1-րդ կետերով սահմանված դրույթները և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սուբվենցիայի ծրագրային հայտը համաձայն հավելվածի ։
2. Սահմանված ժամկետում սույն որոշմամբ հաստատված սուբվենցիայի ծրագրային հայտը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնելու համար: |