Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի փոխարինող առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը 25 տարի ժամկետով համաձայն հավելվածի։
2. Մասնակցության վճարը՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը սահմանել նախնական գնի 5 %-ը: Սահմանափակումներ չկան:
3. Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել նախնական գնի նվազագույնը 5 %-ի չափով:
4․ Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով: |