Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 50-րդ կետերով և հիմք ընդունելով Չինար Լիպարիտի Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող 04-077-0017-0008 կադաստրային ծածկագրի հողամասից կատարել գույքիբաժանում, նրանից առանձնացված՝04-077-0017- ծածկագրի՝ 0,048 հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Շահումյան գյուղ, Ռ. Պատկանյան փողոց թիվ 17/1 հողամաս հասցեն, իսկ 04-077-0017- ծածակագրի 0,048 հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Շահումյան գյուղ, Ռ. Պատկանյան փողոց թիվ 17 հողամաս հասցե։
2․Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։