Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Համլետ Նորայրի Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Մենուայի փողոց, թիվ 13 բնակելի տուն հասցեում գտնվող Համլետ Նորայրի Հովհաննիսյանին / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2023 թվականի դեկտեմբերի 27-ի սեղանամատյան 10856/ պատկանող 0,13 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0176 հա հողամասի նկատմամբ քաղաքացի Համլետ Նորայրի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը։
2․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։