Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, համաձայն Խոյ համայնքի ավագանու կանոնակարգի դրույթների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ՝
ա) Ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդական հարցերի, մշտական հանձնաժողով, որը զբաղվում է բյուջեի, վարկերի փոխառույթների, հարկերի, տուրքերի, վճարների, առևտրի, սպասարկման, գովազդի, տրանսպորտի, գույքի կառավարման, և մշակույթի, կրթության, զբոսաշրջության, երիտասարդության, սպորտի, հասարակության և արտաքին կապերի հարցերով` համաձայն հավելված 1-ի ։
բ) Իրավական, սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հաձնաժողով, որը զբաղվում է օրենքի, իրավական ակտերի կատարման, իրավահարաբերությունների կարգավորման, սոցիալական աջակցության, առողջապահության և բնապահպանության հարցերով` համաձայն հավելված 2-ի ։
գ) Քաղաքաշինության, հողօգտագործման և ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողով, որը զբաղվում է ճարտարապետության, քաղաքաշինության, հողօգտագործման, ճանապարհաշինության, բնակարանային ֆոնդի, կոմունալ տնտեսության և համայնքային ենթակայության հիմնարկների գործունեության վեահսկողության հարցերով` համաձայն հավելված 3-ի ։
2․ Հաստատել համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների նախագահների և տեղակալների թեկնածությունը։
3․ Հաստատել մշտական հանձնաժողովների անհատական կազմը համաձայն հավելվածների։
4․ Ավագանու մշտական գործող հանձնաժողովների նիստերին մասնակից դարձնել նաև համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժինների աշխատակիցներին։
5․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի «Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի մշտական գործող հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու մասին» N134-Ա որոշումը։ |