Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 94-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2025 թվականի N 94-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024GZKDKY, ծածկագիրը և հիմք ընդունելով Արտաշես Լերզինգայի Սիմոնյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի ՇԽաչատրյան փողոց թիվ 6 տարածք հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու  համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1.Օրինականացնել քաղաքացի Արտաշես Լերզինգայի Սիմոնյանի անվամբ գրանցված Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի ՇԽաչատրյան փողոց թիվ 6 տարածք հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 737028/ 04-055-0032-0012 կադաստրային ծածկագրով 0,0792 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 792,4 քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինությունները, / 206,6 քմ մակերեսով կիսակառույց շինություն, կառուցված՝ 2005թ., 129 քմ մակերեսով խանութ, կառուցված՝ 2005թ. և 456,8քմ      մակերեսով  օժանդակ         շինություն,   կառուցված՝ 2005և 2014թթ/,։



2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Արտաշես Լերզինգայի Սիմոնյանը /ծնված՝ 12.09.1963թ., անձնագիր՝ BA2738267, տրված՝ 25042016թ, 202-ի կողմից /օրինականացման մեկ քառակուսի բնակելիի մետրի համար 3627 ՀՀ դրամ, իսկ հասարակականի մեկ քառակուսի համար 10881 ՀՀ դրամ սահմանված վճարը՝ 3809802 /երեք միլիոն ութ հարյուր ինն հազար ութ հարյուր երկու / ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին, իսկ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի ֆոնդային եկամուտների 900325173137  հաշվեհամարին ՝ պետք է վճարի 967521 /ինն հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ, մեկ քառակուղի մետր հողի համար 1221 ՀՀ դրամ: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

 

3.Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի 04-055-0032-0012  կադաստրային ծածկագրով հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Հայթաղ, ՇԽաչատրյան փողոց թիվ 6 տարածք հասցե:

 

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

 

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.89 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner