Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 875-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 875-Ա

ՄՈՒՇԵՂ ՄԱՆՈՒԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ, ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության   կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի  թիվ 550-ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի Աշտարակի խճուղի թիվ 10 հողամաս հասցեի սեփականատեր Մուշեղ Մանուկի Մանուկյանը դիմել է Խոյի համայնքապետարան, իրեն սեփականության իրավունքով պատկանող /հիմք սեփականության վկայական  թիվ N 10022025-04-0001 / Դաշտ գյուղի Աշտարակի խճուղի թիվ 10 հողամաս հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող Դաշտ գյուղի Աշտարակի խճուղի թիվ 10/1 հողամաս հասցեում գտնվող 0,0125 հա մակերոսով, հողամասի ընդլայնման նպատակով,  ուղղակի վաճառքով իրեն օտարելու խնդրանքով։ Նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այն արտաքին պարագծով պարփակված է ընդլայնվող հողամասով և հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի Աշտարակի խճուղի թիվ 10 հողամաս, 04-037-0010-0031 կադաստրային ծածկագրի տակ գտնվող  0,07914 հա մակերեսով հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող, Դաշտ գյուղի Աշտարակի խճուղի թիվ 10/1 հողամաս հասցեում, 04-037-0009-0041 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,0125 հա մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մուշեղ Մանուկի Մանուկյանին ։

2. Մուշեղ Մանուկի Մանուկյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման։

3. Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 152700 / մեկ հարյուր հիսուներկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության   Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի ֆոնդային եկամուտների 900325167139   հաշվեհամարին: 60-օրյա ժամկետում  չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.90 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner