Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024ZQW2GE, ծածկագիրը և հիմք ընդունելով Նազան Հրայրի Սարգսյանի, Արտակ Սեյրանի Հարությունյանի, Արմեն Սեյրանի Հարությունյանի և Կարմեն Սեյրանի Հարությունյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի Ա․ Մարտիրոսյան փողոց թիվ 2 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացիներ Նազան Հրայրի Սարգսյանին, Արտակ Սեյրանի Հարությունյանին, Արմեն Սեյրանի Հարությունյանին և Կարմեն Սեյրանի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի Ա․ Մարտիրոսյան փողոց թիվ 2 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 1339273 / 04-008-0030-0001 կադաստրային ծածկագրով 0,138 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 150,8 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 51,9քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2005թ., և 10,6քմ մակերեսով օժանդակ շինություն, կառուցված՝ 2007թ., իսկ 88,3քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, կառուցված՝ 2022թ. թողնել ինքնակամ/։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 64250 /վաթսչորս հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Նազան Հրայրի Սարգսյանը /անձնագիր՝ AP0512902, տրված 25.08.2016թ, 057–ի կողմից/, Արտակ Սեյրանի Հարությունյանը /անձնագիր՝ AR0314572, տրված 15.06.2017թ, 057–ի կողմից/, Արմեն Սեյրանի Հարությունյանը /անձնագիր՝ AT0692041, տրված 10.03.2021թ, 057–ի կողմից/ և Կարմեն Սեյրանի Հարությունյանը /անձնագիր՝ AT0204343, տրված 15.07.2019թ, 057–ի կողմից/ պետք է 60-օրյա ժամկետում վճարեն Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 64250 /վաթսչորս հազար երկու հարյուր հիսուն / ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի 04-008-0030-0001 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք Ամբերդ գյուղ, Ա․ Մարտիրոսյան փողոց թիվ 2 բնակելի տուն հասցե։
5. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի <<Ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասին>> թիվ 1230-Ա որոշումը:
6.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: