Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Սոնա Ասատուրի Մկրտչյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Արագած գյուղի 21-րդ փողոց թիվ 20 բնակելի տուն հասցեում /04-014-0050-0017 կադաստրային ծածկագիր/ գտնվող Սոնա Ասատուրի Մկրտչյանին, / հիմք՝ ըստ Արմավիրի մարզի Աարագած համայնքի տնտ. N 3/249 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի մարտի 31-ի N 6 որոշման/ / պատկանող 0,11 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0114 հա հողամասի նկատմամբ քաղաքացի Սոնա Ասատուրի Մկրտչյանի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։