Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Օֆելյա Սումբաթի Եղիազարյանի դիմումը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան գյուղում գտնվող 04-078-0007-0056 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի՝ 0,0166 հա հողամասի վրա 38,5 քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների կառուցման աշխատանքները իրականացվել է Օֆելյա Սումբաթի Եղիազարյանի /ծնված՝03.01.1965թ., անձնագիր՝ AX0418761, տրված 10.08.2024թ., 057-ի կողմից/ կողմից.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օֆելյա Սումբաթի Եղիազարյանին ուղղակի վաճառքով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի 1-ին փողոց թիվ 34/4 հողամաս հասցեում, 04-078-0007-0056 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,0166 հա հողամասը և 38,5 քմ արտաքին մակերեսով շինությունները /հիմք/ օտարել, հողամասի համար՝ 202700 /երկու հարյուր երկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի ֆոնդային եկամուտների 900325187137հաշվեհամարին, իսկ շինության համար՝ 139640 /մեկ հարյուր երեսունինը հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժըկորցրած:
2. Օֆելյա Սումբաթի Եղիազարյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: