Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի բնակիչ Դավիթ Հայկի Մելքոնյանը դիմել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի Համերաշխության փողոց թիվ 12 բնակելի տուն /04-037-0008-0013 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրեն պատկանող / ըստ Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների Էջմիածնի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1988 թվականի հոկտեմբերի 3-ի նիստի թիվ 24 արձանագրություն/ 0,06 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի Համերաշխության փողոց թիվ 12 բնակելի տուն /04-037-0008-0013 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Դավիթ Հայկի Մելքոնյանի /ծնված 23.02.1966թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0,06 հա և դրան կից 0,008 հա ավել օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 384,1 ք/մ մակերեսով կառուցված 1989թ./ ։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Դավիթ Հայկի Մելքոնյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի 04-037-0008-0013 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Դաշտ, Համերաշխության փողոց թիվ 12 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: