Հիմք ընդունելով Նադյա Ռազմիկի Յայլոյանի,Արմինե Լյովայի Յայլոյանի և Գոռ Լյովայի Յայլոյանի , Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի Մ․ Հերացու փողոց թիվ 1 բնակելի տան/04-077-0031-0001 կադաստրային ծածկագիր /հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքովդիմումըև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ինքնակամ կառուցված շենք շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին 26 դեկտեմբերի 2002թ․ ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման պահանջներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, և նկատի ունենալով որ 0,586 հա օրենսդրության խախտումներով հատկացված և առաջին պետական գրանցման աշխատանքների արդյունքում վերջիններիս անվամբ հաշվառված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու համար և ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հաշվի առնելով նաև,որ հողամասը վերջինների կողմից փաստացի օգտագործվել է ներկայիս չափերով մինչև 15․05․2001 թվականը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի Մ․ Հերացու փողոց թիվ 1 բնակելի տուն /04-077-0031-0001 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Նադյա Ռազմիկի Յայլոյանի /ծնված 16.01.1967թ, Արմինե Լյովայի Յայլոյանի /ծնված 14.08.1986թ ևԳոռ Լյովայի Յայլոյանի /ծնված 18.11.1988թ, գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,586 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 509,6 ք/մ մակերեսով կառուցված 1995թ., հավանոց՝ 6,6 ք/մ մակերեսով կառուցված 1995թ., անասնաշենք՝ 55,2 ք/մ մակերեսով կառուցված 1995թ., անասնաշենք՝ 143,8 ք/մ մակերեսով կառուցված 1995թ.,և պարիսպ՝ 78,2 ք/մ մակերեսով կառուցված 1995թ.։
2․Ճանաչել Նադյա Ռազմիկի Յայլոյանի /ծնված 16․01․1967թ․/,Արմինե Լյովայի Յայլոյանի /ծնված 14․08․1986թ․/ և Գոռ Լյովայի Յայլոյանի /ծնված 18․11․1988թ․/, սեփականության իրավունքը ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղում գտնվող 04-077-0031-0001 ծածկագրով 0,586 հա հողամասի նկատմամբ։
3.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
4.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Նադյա Ռազմիկի Յայլոյանի, Արմինե Լյովայի Յայլոյանի և Գոռ Լյովայի Յայլոյանի իրենց սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի 04-077-0031-0001 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք Շահումյան գյուղ
Մ․ Հերացու փողոց թիվ 1 բնակելի տուն
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: