Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1333-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2024 թվականի N 1333-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024HEQJW8, ծածկագիրը և հիմք ընդունելով Գոհարիկ Գվիդոնի Եղյանի, Արմեն Վաչիկի Եղյանի, Տիգրան Վաչիկի Եղյանի և Գայանե Սուրենի Մաղաքյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Երիտասարդական 2-րդ փողոց 2/1 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու  համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1. Օրինականացնել քաղաքացիներ Գոհարիկ Գվիդոնի Եղյանին, Արմեն Վաչիկի Եղյանին, Տիգրան Վաչիկի Եղյանին և Գայանե Սուրենի Մաղաքյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Երիտասարդական 2-րդ փողոց 2/1 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 28112024-04-0018 / 04-006-0006-0002 կադաստրային ծածկագրով 0,16245 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 451,8 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 445,6 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2018թ. և 6,2 քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝ 2014թ/, իսկ 97,9 քմ մակերեսով ծածկը, կառուցված՝ 2023թթողնել ինքնակամ

2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  546230 /հինգ հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր երեսուն/
 ՀՀ դրամ։

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Գոհարիկ Գվիդոնի Եղյանը /անձնագիր՝ AX0514854, տրված 16.10.2024թ, 057–ի կողմից/, Արմեն Վաչիկի Եղյանը /անձնագիր՝ AX0380384, տրված 24.07.2024թ, 048–ի կողմից/, Տիգրան Վաչիկի Եղյանը /անձնագիր՝ AT0390966, տրված 20.02.2020թ, 001–ի կողմից/ և Գայանե Սուրենի Մաղաքյանը /անձնագիր՝ AS0437406, տրված 16.11.2018թ, 057–ի կողմից/պետք է  60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի  Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 546230 /հինգ հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր երեսուն/  ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել      ուժը   կորցրած:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

 

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(26.87 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner