Մասնակցե՛ք Խոյ համայնքի զարգացմանը - Բյուջե 2025
imgInner_90234.jpg Խոյ համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Խոյ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 24-ի N 02-Ա որոշմամբ և համայնքի ղեկավարի 2025 թվականի․ փետրվարի 4-ի N 117-Ա համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի նպատակն է համայնքի բնակիչների առաջնահերթ շահերի հաշվառումը՝ թիրախավորելով նրանց համար հրատապ, կարևոր և արդի խնդիրները, և վերջիններիս լուծման համար համայնքի բնակիչների առաջարկներով ներկայացված և նրանց կողմից ընտրված նախագծերի իրականացումը:
Այս գործընթացը նպաստում է համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությանը և համայնքի զարգացմանը՝ հաշվի առնելով բնակիչների կարիքներն ու առաջարկները։ Խոյ համայնքում այս գործընթացի ներդրումը կարևոր քայլ է բնակիչների և համայնքային իշխանությունների միջև համագործակցության ամրապնդման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ։
Յուրաքանչյուր ձայն, կարծիք և նախաձեռնություն ավելացնում է նոր երանգ՝ դարձնելով համայնքը ավելի պայծառ, համերաշխ ու կենսունակ։
ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԿԳՐԱՆՑՎԵՆ ԿԱՅՔՈՒՄ
Հաղթած առաջարկների իրագործում (01/06/2025-02/12/2025)
ShowTimeTable
ProcessTable
Առաջարկներ
Գրադարանի հիմնանորոգում Մոնթեավան բնակավայրում
ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
07 մարտ 2025
Ըստ ծրագրի նախատեսվում է Մոնթեավան բնակավայրում հիմնանորոգել տեղի գրադարանը։ Ժամանակակից գրադարանի առկայությունը մեծապես կնպաստի բնակչության ներսում ընթերցասիրության և կրթական մակարդակի բարձրացմանը։ Գրադարանը կլինի մեծ պատուհաններով, որը կապահովի լուսավորությունը, բարձաստիճան գրապահարաններով` լի բազմատեսակ հին և նոր գրականությամբ, հարմարավետ և որակյալ կահույքով (աթոռներ,սեղաններ), կոմունալ հարմարություններով և կանաչ բույսերով։
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչներն են
1. Շինարարական աշխատանքներ
Շինարարներ
Տարածքի ընտրություն և նախագծում
Հիմնարկի կառուցում (պատեր, առաստաղ, հատակ)
Մեծ պատուհաններ՝ բնական լուսավորության համար
Էլեկտրականություն և լուսավորություն
Ջեռուցման և օդափոխման համակարգեր
2. Կահավորում և դիզայն
Գրադարակներ՝ բազմաստիճան, փայտյա կամ մետաղյա
Ամուր և հարմարավետ սեղաններ ու աթոռներ
Հարմարավետ անկյուններ՝ ընթերցանության համար
Կանաչ բույսեր՝ ինտերիերը թարմացնելու համար
Տեքստիլներ՝ վարագույրներ, գորգեր
3. Տեխնոլոգիական հագեցվածություն
Համակարգիչներ և մոնիտորներ
Wi-Fi կապ
Տպիչներ և սկաներներ
4. Գրքերի ֆոնդ
Նոր և դասական գրքեր տարբեր լեզուներով
Էլեկտրոնային գրքերի շտեմարան
Հատուկ գոտի մանկական գրքերի համար
5. Հարմարություններ
Ջրային սարքեր
Թեյի սեղանիկ թեյի հարմարանքներով
371
Կրթություն
Հայթաղի ֆուտբոլի դաշտի բարեկարգում
ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
07 մարտ 2025
ԽՈՅ համայնքի Հայթաղ բնակավայրում տարիներ շարունակ գործում է ֆուտբոլի խմբակ, որտեղ մարզվում են ոչ միայն մեր բնակավայրի, այլ նաև Խոյ Համայնքի մյուս բնակավայրերի պատանիներն ու երեխաները: Սակայն, տարածքը սահմանազատված չլինելու պատճառով շատ անգամ ֆուտբոլի դաշտում տեսնում ենք հարևան տներում պահվող ընտանի կենդանիներ: Համայնքում գործող ֆուտբոլի խմբակը մասնակցում է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող Հայաստանի մանկապատանեկան առաջնությանը՝ ԽՈՅ 13 անվամբ: Երեխաները ջանք չեն խնայում հաջողության հասնելու համար, սակայն ոչ բավարար պայմանները պատճառ են դառնում բազմաթիվ դժգոհությունների: Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է
• ցանկապատված չէ, որի պատճառով խոտը քայքայվում է և անհարմարություններ ստեղծում մարզումների ժամանակ:
• Մարզադաշտում չկան հանդերձարաններ, մարզչական սենյակ և սանհանգույց: Երեխաները զգեստափոխվում են փոշու և կեղտի մեջ՝ բառացիորեն բաց տարածքում, որը դժգոհության ալիք է բարձրացնում ոչ միայն մարզիկների, ծնողների այլ նաև մրցումների մասնակից հյուրերի շրջանում:
• Մարզադաշտը չունի նաև նստարաններ, որի պատճառով հյուրընկալված հարևան համայնքի և այլ մարզերի մարզիկները հնարավորություն չեն ունենում նստելու և հանգստանալու:
• Խոտածածկի ոռոգման համար, չնայած ջրի խողովակի առկայությանը, ջուրը հոսում է միայն մեկ ծորակից, որը չի ապահովում ողջ տարածքի պատշաճ ոռոգումը:
• Մարզադաշտը չունի նաև վազքուղի, որը սահմանափակում է ճիշտ մարզվելու հնարավորությունը: Առաջարկի իրականցման շնորհիվ ակնկալվող արդյունքները Վերոհիշյալ խնդիրների լուծման պարագայում կլուծվեն մի շարք խնդիրներ. հաճախ կկազմակերպվի միջհամայնքային և միջմարզային խաղեր, ավելի սերտ կլինեն շփումները ու համագործակցությունը համայնքների միջև: խթան կհանդիսանա նոր երեխաների և պատանիների ներգրավմանը հնարավորություն կստեղծվի նաև աղջիկների մարզվելու համար սիրողական մրցաշարեր կկզմակերպվեն չափահաս բնակչության շրջանում կապահովվի սոցիալականացման խնդիրները կկազմակերպվեն սպորտային խոշոր միջոցառումներ վազքուղու առկայությունը կապահովի վազորդների և հեծանվորդների ներգրավում կդաստիարակվի առողջ սերունդ, չէ որ սպորտը առողջության գրավականն է։
Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները
Բարձր ցանկապատ-4մ Հանդերձարան-2 Սանհանգույց-2 Մարզչական սենյակ-2 Պահեստ -1 Նստարաններ-3 շարք / 30մ/ Ծածկ նստարանների վրա Խողովակ -80մ Ծորակ -20 Կարմիր ավազ Աղբաման -4 Լուսավորություն Պատասխանատու-մարզիչ
3313
Կանաչ համայնք և բարեկարգում
<< ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՕԱԶԻՍ -ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ>>
ՄԱՐԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
07 մարտ 2025
Հայթաղ բնակավայրը, որը գտնվում է ԽՈՅ համայնքի վարչական կազմում ունի երեք հազարից ավելի բնակչություն: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ բնակչությունը տարեց տարի ավելանում է: Նոր սերունդ, նոր ծնվող բալիկներ, պատանիներ, երիտասարդներ ովքեր չունեն զբաղմունքի և հանգստի որևէ վայր, որտեղ կարող են մի փոքր լիցքաթափվել և վայելել իրենց մանկությունը կամ ազատ ժամանակը. գյուղում չկա մանկական և մարզական խաղահրապարակ: Չնայած նրան, որ Հայթաղ բնակավայրը մոտ է քաղաքին՝ ոչ բոլոր ծնողները հնարավորություն ունեն ապահովել երեխաների պատշաճ ժամանցը: Գյուղում կա ազատ տարածք, որը համապատասխան կահավորման պարագայում կծառայի և՛ որպես մարզահրապարակ, և՛ որպես խաղահրապարակ, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Տարիներ շարունակ գյուղի կենտրոնում գտնվող այս տարածքը /1000մ2/ չօգտագործվելու պատճառով ունի անբարեկարգ և թափթփված տեսք: Տարածքը հարակից է նորակառույց մանկապարտեզին, բուժամբուլատորիային, մշակույթի տանը, որտեղ գործում են նաև սպորտային խմբակներ: Չնայած մանկապարտեզում կա խաղահրապարակ , սակայն դրանից օգտվելու տարիքային շեմը և ժամանակահատվածը սահմանափակ է:
Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը
• Գյուղի կենտրոնի ազատ, անբարեկարգ տարածքը վերածել խաղահրապարակի և մարզահրապարակի , որտեղ խաղալու և մարզվելու հնարավորություն կստանան բնակիչների մեծ մասը:
• Երեխաները հնարավորություն կստանան օգտվել իրենց տարիքին համապատասխան ակտիվ շարժվելու հնարավորություն ստեղծող սարքերից, իսկ մեծահասակները՝ մարզասարքերից:
• Ավելի փոքր տարիքի երեխաները կարող են խաղալ նախատեսված խաղահրապարակում՝ ծնողների հսկողության ներքո Առաջարկի իրականցման շնորհիվ ակնկալվող արդյունքները Տարածքը մարզահրապարակի և խաղահրապարակի վերածվելու դեպքում հասանելի կդառնա համայնքի բոլոր բնակիչներին: Համայքում գործող սպորտային խմբակների մարզիկները իրենց մարզումները կարող են անցկացնել բարեկարգ բացօթյա տարածքում, կմեծանա նրանց այլընտրանքային մարզման հնարավորությունները, Բացօթյա մարզումները խթան կհանդիսանան նաև այլ երիտասարդների ներգրավմանը սպորտային խմբակին: Բնակիչների մեծամասնությունը հնարավորություն կունենա զբաղվել առողջ ապրելակերպով: Երեխաները կունենան իրենց տարիքին համապատասխան մարզասարքերով մարզվելու, ինչպես նաև խաղահրապարակում խաղալու հնարավորություն։
Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները
Ռետինե հատակ /1000մ2 / Մարզասարքեր Մետաղյա զուգաձողեր Մարմնամարզական այլ սարքավորումներ տարբեր տարիքային խմբերի համար Ճոճանակներ Սահուղիներ Ցանկապատ /1.5մ բարձրության/ Նստարաններ Աղբամաններ Լուսավորություն Տարածքի պատասխանատու /համայնքապետարանի աշխատակից/
1060
Կանաչ համայնք և բարեկարգում
Մրգաստանում ակտիվ երիտասարդական տարածքի կառուցման ծրագիր
ՍԵՎԱԿ ՔԵՐՈԲՅԱՆ
07 մարտ 2025
Մրգաստան գյուղում նախատեսվող կանաչապատ տարածքի ստեղծման նպատակն է ձևավորել երիտասարդների համար մի վայր, որը հնարավորություն կտա նրանց ֆիզիկական և հոգևոր բարեկեցություն պահպանելու, սոցիալական կապեր հաստատելու և իրենց ազատ ժամանակը ուրախ ու ակտիվ անցկացնել։ Տարածքը կկարողանա բավարարել տարբեր հետաքրքրություններ ունեցող երիտասարդների պահանջները՝ սկսած սպորտից մինչև հանգիստ և զվարճանք: Տարածքը ստեղծելու հիմքում է դրված ակտիվ երիտասարդական համայքի ձևավորումը։ Սա հնարավորություն է տալու երիտասարդներին մասնակցել խմբային խաղերի՝ նպաստելով թիմային աշխատանքին, առողջ մրցակցությանը և տարբեր սպորտաձևերում իրենց կարողությունների զարգացումն ապահովելուն։ Սկզբնական փուլում պետք կլինի շինարարական նյութեր (սալիկներ, տախտակներ, մետաղական տարրեր, բետոն), մարզական սարքավորումներ ( մարզասարքեր) և խաղալիքներ՝ երեխաների ու երիտասարդների համար։ Բուսական նյութեր՝ ծառեր, թուփեր, ծաղիկներ, խոտածածկներ։ Աղպամաններ և հարմարավետ նստարաններ։ Մարդկային ռեսուրսներ շինարարներ, ինժեներներ, հողագործներ (կանաչապատման մասնագետներ), հարդարողներ և այլն Դիզայներներ և ճարտարապետներ։ Տեխնիկական ռեսուրսներ՝ Տեխնոլոգիական միջոցներ՝ օրինակ՝ ջրի մատակարարման համակարգ, էլեկտրականություն, լուսավորություն և այլն։ Տրանսպորտային միջոցներ՝ Կառուցման նյութերի և սարքավորումների տեղափոխման համար։ Մասնագիտական խորհրդատվություն, Շրջակա միջավայրի ուսումնասիրություն։
47
Կանաչ համայնք և բարեկարգում
Ֆուտբոլի մարզադաշտ՝ սպորտային ենթակառուցվածքներով
ԼՈՒԻԶԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
07 մարտ 2025
Տարիներ շարունակ Այգեշատ բնակավայրում բացակայել են սպորտով զբաղվելու համապատասխան պայմանները՝ մարզահրապարակները, սպորտային դահլիճները, մարզասարքերը, որոնք թույլ կտային բնակիչներին ակտիվ կենսակերպ վարել։ Առկա հնարավորություններն էլ չեն համապատասխանում ընդունված չափանիշներին՝ լինելով ոչ անվտանգ։Երիտասարդները, երեխաները զրկված են առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ միջավայրից, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց ֆիզիկական և հոգեբանական զարգացման վրա։ Խնդրի լուծումը պահանջում է համայնքային աջակցություն, ծրագրեր, ներդրումներ, որոնք կնպաստեն սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը՝ ապահովելով ոչ միայն Այգեշատ, այլև հարակից բնակավայրերի համար հավասար հնարավորություններ առողջ և ակտիվ կյանք վարելու համար։ Ֆինանսական ներդրում, համայնքային աջակցություն, մարզադաշտի պահպանության համար պատասխանատվություն կրող անձ ( օր.՝ պահակ)
3345
Կանաչ համայնք և բարեկարգում
«Կանաչ Օազիս»
ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ
07 մարտ 2025
Ծրագիրը նախատեսում է ստեղծել բուսաբանական այգի Գեղակերտ բնակավայրում, որտեղ կլինեն տարբեր տեսակի ծառեր, ծաղիկներ և բույսեր։ Այգում տեղադրվելու են նստարաններ՝ հանգստի համար, ցայտաղբյուր՝ մաքուր ջրի հասանելիության ապահովման նպատակով, և լուսավորություն՝ երեկոյան զբոսանքներն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Այս նախագիծը կնպաստի համայնքի բնակիչների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը՝ դարձնելով այն զբոսանքի, հանգստի և բնության հետ կապ հաստատելու հաճելի վայր։ Ծրագիրը կնպաստի համայնքի կենսամիջավայրի բարելավմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և բնակիչների սոցիալական ակտիվության բարձրացմանը։ Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը Բնակավայրում կանաչ տարածքների և մշակված այգիների պակաս Բնակիչների համար հանգստի և սոցիալական շփման վայրերի բացակայություն Բնապահպանական միջավայրի բարելավման անհրաժեշտություն Երեխաների, երիտասարդների և տարեցների համար առողջ և էկոլոգիապես մաքուր միջավայրի ապահովում
Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները
✅ Ֆինանսական ռեսուրսներ՝ տարածքի բարեկարգում, ծառեր և բույսեր, նստարաններ, լուսավորություն, ցայտաղբյուրի կառուցում
✅ Մարդկային ռեսուրսներ՝ լանդշաֆտային դիզայներներ, այգեպաններ, կամավորներ, համայնքի ակտիվ բնակիչներ
✅ Նյութական ռեսուրսներ՝ բույսեր, ծառեր, ոռոգման համակարգ, արևային կամ էլեկտրական լուսավորություն, քարե կամ մետաղական նստարաններ
✅ Գործընկերներ՝ համայնքապետարան, բնապահպանական կազմակերպություններ, բարեգործներ, կամավորական խմբեր
73
Կանաչ համայնք և բարեկարգում
«Արեգ»
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
07 մարտ 2025
Ծրագիրը նպատակ ունի ստեղծել հանգստի, շփման և ակտիվ կյանքի վայր Խոյ համայնքի տարեցների համար։ Կենտրոնը կհամալիրվի հարմարավետ նստարաններով, ընթերցասրահով, հասարակական սեղանախաղերով (նարդի, շախմատ, շաշկի), ինչպես նաև կազմակերպված ժամանցային ու կրթական միջոցառումներով, ներառյալ երաժշտական երեկոներ, արվեստի դասեր, առողջության և ինքնազարգացման հանդիպումներ։ Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը Խոյ համայնքում տարեցների համար ժամանցի հնարավորությունների բացակայություն Մենակության և մեկուսացվածության խնդիրը՝ սոցիալական միջավայրի պակասի պատճառով Հոգեկան և ֆիզիկական առողջության հետ կապված ռիսկերի նվազեցում՝ ակտիվ ժամանցի շնորհիվ Մշակութային և սերունդների միջև հաղորդակցման հնարավորությունների ստեղծում
Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները
✅ Ֆինանսական ռեսուրսներ՝ տարածքի վարձակալություն կամ վերանորոգում, կահավորանք, տեխնիկա, գիրք և խաղեր, միջոցառումների կազմակերպում
✅ Մարդկային ռեսուրսներ՝ կամավորներ, կազմակերպիչներ, հոգեբան, առողջության մասնագետներ, արվեստագետներ
✅ Նյութական ռեսուրսներ՝ կահույք, խաղեր, գրականություն, ձայնային սարքավորումներ
✅ Գործընկերներ՝ համայնքապետարան, ՀԿ-ներ, բարեգործներ, կամավորական խմբեր
36
Սոցիալական ոլորտ
Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ Արշալույս բնակավայրում
ՏԱԹԵՎԻԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ
07 մարտ 2025
Նախատեսվում է Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում ստեղծել բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ, որը կներառի նաև թենիսի կամ վոլեյբոլի խաղադաշտ Նախագիծը միտված է համայնքի երիտասարդության, երեխաների և մեծահասակների առողջ ապրելակերպի խթանմանը, սպորտի ու ժամանցի հնարավորությունների ընդլայնմանը։ Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը Այս նախագծի իրականացումը մեծ նշանակություն ունի Խոյ համայնքի և Արշալույս բնակավայրի համար՝ Բնակավայրի առողջ ապրելակերպը և սպորտային մշակույթը Կապահովի երիտասարդների և երեխաների ժամանցի ու զարգացման նոր հնարավորություններ Կստեղծի մատչելի, ժամանակակից և անվտանգ միջավայր բոլոր բնակիչների համար Կխթանի համայնքային կյանքը՝ դարձնելով այն ավելի ակտիվ և հետաքրքիր Նախագիծը թույլ կտա համայնքի բնակիչներին զարգացնել իրենց ֆիզիկական կարողությունները, օգտակար ժամանց անցկացնել և համայնքում ստեղծել սպորտային մշակույթ։ Ինչպես նաև կարևոր է նշել, որ տարածքը որը ընտրվել է գտնվում է Արշալույս բնակավայրի համեմատաբար շատ բնակեցված թաղերից մեկը:
Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները
Ծածկույթ՝ ռետինե Լուսավորություն՝ ապահովելու հնարավորություն խաղալու նաև երեկոյան ժամերին Նստարաններ՝ հանդիսատեսի և խաղացողների համար Անվտանգ ցանկապատ՝ խաղային գոտու սահմանազատման և շրջապատող տարածքի պաշտպանության համար: 1․ Վոլեյբոլի և թենիսի դաշտ, 2. Ժամանակակից խաղային սարքերի տեղադրում 3. Նստարանների տեղադրում Ցանկապատի կառուցում
1076
Կանաչ համայնք և բարեկարգում
- Կարծիքներ
- Հաշվետվություններ
Ձեր կարծիքը կարևոր է
 | ԼԻԼԻԹ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ 2 ամիս առաջ |
Հիանալի նախաձեռնություն է, այն ևս մեկ քայլ է գյուղական համայնքում կյանքի որակը բարելավելու համար։ 👍👍🇦🇲 |
Պատասխանել
 | ԼԻՊԱՐԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ | Վարչական ղեկավար /Այգեշատ/ 2 ամիս առաջ | 👍 | Պատասխանել |
 | Անի Թադևոսյան ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ,ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ,ՏՈՒՐԻԶՄԻ,ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ | Արտաքին կապերի, զարգացման ծրագրերի, տուրիզմի, սպասարկման բաժնի առաջատար մասնագետ 2 ամիս առաջ | Շնորհակալ ենք, հարգելի բնակիչ, Ձեր կարծիքը շատ կարևոր է գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար։ | Պատասխանել |
|
 | ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 2 ամիս առաջ |
Վերջապես մենք էլ մի տեղ կունենանք զբաղվելու |
Պատասխանել
 | Անի Թադևոսյան ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ,ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ,ՏՈՒՐԻԶՄԻ,ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ | Արտաքին կապերի, զարգացման ծրագրերի, տուրիզմի, սպասարկման բաժնի առաջատար մասնագետ 2 ամիս առաջ | +Անի ԹադևոսյանՇնորհակալ ենք, հարգելի բնակիչ | Պատասխանել |
|
 | ԹԱԳՈՒՀԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 2 ամիս առաջ |
ՇԱՏ ԼԱՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ Է, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ |
Պատասխանել
 | Անի Թադևոսյան ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ,ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ,ՏՈՒՐԻԶՄԻ,ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ | Արտաքին կապերի, զարգացման ծրագրերի, տուրիզմի, սպասարկման բաժնի առաջատար մասնագետ 2 ամիս առաջ | Շնորհակալ ենք, հարգելի բնակիչ: | Պատասխանել |
|