Այսօր: Շաբաթ, 12 Ապրիլի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Հանրային քննարկման փուլ
Ներկայացման ամսաթիվ` 18 մարտ 2025
Հաշվետու ժամանակահատված
18 մարտ 2025թ. - 18 մարտ 2025թ.
Ներկայացնող՝ ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 2025 թվականի մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի դպրոցում տեղիունեցավ հանրային քննարկում: Օրակարգում՝ Խոյ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը ներկայացնել և բնակչության հետ քննարկել Խոյ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման քվեարկությանը դրված առաջարկները, դրանց օգուտներն ու արդյունքները, ինչպես նաև հանրությանը իրազեկել և  նախապատրաստել քվեարկության փուլին:

Հանրային քննարկմանը ներկա էին  «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի աշխատակազմը, Խոյ համայնքի ավագանու անդամները, Խոյի համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային ներկայացուցիչները, ինպես նաև մեծ թվով բնակիչներ։ Մուտքի խոսքով հանդես եկավ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի աշխատակից Ազգանուշ Մնացականյանը, ով մանրամասն ներկայացրեց 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ողջ գործընթացը, մասնակցային բյուջետավորման մոդելի հիմնական սկզբունքները, Խոյ համայնքում ներկայացված և ընտրված ծրագրային առաջարկները, համայնքապետարանի կայքում գրանցման և քվեարկության գործընթացը։ Այնուհետև խոսքը փոխանցվեց ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմիԱրտաքին կապերի, զարգացման ծրագրերի, տուրիզմի, սպասարկման բաժնի պետ Անի Սարգսյանին, ով հորդորեց հնարավորինս ակտիվ լինել քվեարկության ողջ ընթացում և կարևորեց վերջիններիս դերը ծրագրի արդյունավետ իրականացման գործում։ Հիշեցրեց նաև, որ բնակիչները կարող են քվերակել  երեք ծրագրային առաջարկի օգտի։

     

Հանրային քննարկման ընթացքում բնակիչները ողջունեցին ներկայացված առաջարկները և խոստացան, որ մեծ ակտիվությամբ կմասնակցեն քվերակությանը։


Կից փաստաթղթեր
(1.03 Մբ)



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner