Հաշվետվություններ
|
Գործընթացի նախնական գնահատման փուլ
Ներկայացման ամսաթիվ` 10 մարտ 2025
Հաշվետու ժամանակահատված 10 մարտ 2025թ. - 10 մարտ 2025թ.
2025 թվականի մարտի 10-ին՝ ժամը 09։30-ին, ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի վարչական շենքում տեղիունեցավ մասնակցային բյուջետավորման հանձնաժողովի նիստ: Օրակարգում՝ Խոյ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացում ստացված առաջարկների նախնական գնահատումն էր։
Հանձնաժողովի նախագահ Գրապիոն Շառոյանը ներկայացրեց ստացված առաջարկները, որոնք ութն էին։ Վերջիններս նիստի ընթացքում հանձնաժողովի կողմից անցան Խոյ համայնքի ավագանու կողմից հաստատված մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակով՝
1. Ֆուտբոլի մարզադաշտ՝ սպորտային ենթակառուցվածքներով Այգեշատ բնակավայրում
2. Ֆուտբոլի դաշտի բարեկարգում Հայթաղ բնակավայրում
3. Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ Արշալույս բնակավայրում
4. Առողջության օազիս-բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ Հայթաղ բնակավայրում-
5. Գրադարանի հիմնանորոգում Մոնթեավան բնակավայրում
6. Կանաչ Օազիս Գեղակերտ բնակավայրում
7. Ակտիվ երիտասարդական տարածքի կառուցում Մրգաստան բնակավայրում
8. Տարեցների ժամանցի վայր Արեգ Արագած բնակավայրում
Նիստի վերջում հայտարարվեց, որ նախնական գնահատման արդյունքում բոլոր ութ ծրագրերը անցնում են հանրային քննարկման և քվեարկության փուլ։
Հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքները հիմք կհանդիսանան գործընթացի հետագա փուլերի կազմակերպման համար։
Կից փաստաթղթեր
 |
(1.05 Մբ)
|