Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1374-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2024 թվականի N 1374-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024XUVAWU, ծածկագիրը և հիմք ընդունելով Վալերիկ Շաշիկի Ռաշոյանի, Չիչակ Մայիսի Ռաշոյանի և Արման Վալերիկի Ռաշոյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 21-րդ փողոց թիվ 1 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու  համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1. Օրինականացնել քաղաքացիներ Վալերիկ Շաշիկի Ռաշոյանին, Չիչակ Մայիսի Ռաշոյանին և Արման Վալերիկի Ռաշոյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 21-րդ փողոց 1 բնակելի տուն հասցեում գտնվող /  04-014-0070-0008 / կադաստրային ծածկագրով 0,1867 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 337,4 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 215,3 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2007թ., 21,1 քմ մակերեսով ծածկ, կառուցված՝ 2018թ/, 13,5 քմ մակերեսով թոնրատուն, կառուցված՝ 2020թ/, 47,6 քմ մակերեսով անասնաշենք, կառուցված՝ 2019թ/, 36,9 քմ մակերեսով անասնաշենք, կառուցված՝ 2013թ/ և 3 քմ մակերեսով զուգարան, կառուցված՝ 2017թ

2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  407920 /չորս հարյուր յոթ հազար ինը հարյուր քսան /
 ՀՀ դրամ։

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Վալերիկ Շաշիկի Ռաշոյանը /անձնագիր՝ AV0597640, տրված 13.01.2023թ, 057–ի կողմից/, Չիչակ Մայիսի Ռաշոյանը /անձնագիր՝ AP0532413, տրված 26.09.2016թ, 057–ի կողմից/ և Արման Վալերիկի Ռաշոյանը/անձնագիր՝ AT0431720, տրված 15.05.2020թ, 057–ի կողմից/պետք է  60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի  Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 407920 /չորս հարյուր յոթ հազար ինը հարյուր քսան /  ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել      ուժը   կորցրած:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

5. Արմավիրի մարզի  Խոյ համայնքի  Արագած գյուղի  04-014-0070-0008 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Արագած, 21-րդ փողոց թիվ 1 բնակելի տուն:

 

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(27.11 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner