Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 68-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ԹԻՎ 54-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,  37-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարիզպետ ԴԽուդաթյանի 2024 թվականի ապրիլի 30-ի  թիվ 01/14/03212-2024 գրությամբ ներկայացված ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-120 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Ք. Երևան Մազմանյան փողոց 6 շենք 32 բնակարանի բնակիչ՝ Միքայել Վահանի Հովհաննիսյանի դիմումը 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում գտնվող, << ՋԻԲՐԵՅՆ>> ՍՊԸ-ի տնօրեն՝ Միքայել Վահանի Հովհաննիսյանի  սեփականությունը հանդիսացող, 04-052-0104-0001 կադաստրային ծածկագրի, 14,791 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության  արոտավայր գործառնական նշանակության հողամասից 6,95555 հա հողամասը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների  նպատակային  նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողերի կատեգորիայի։

2 Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար սահմանված վճարը կազմում է 130208000(մեկ հարյուր երեսուն միլիոն երկու հարյուր ութ հազար) ՀՀ դրամ։

3 ՈՒժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17 - ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> թիվ 54-Ա որոշումը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(6.39 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner