Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.09.24 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Սույն թվականի սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի թիվ 9 հերթական նիստը, որը վարում էր Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը: Նիստի ընթացքում հաստատվեցին օրակարգային հարցերը: Ըստ դիմումների փոփոխվեցին հողամասերի նպատակային նշանակություններ՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝ ջերմոցներ կառուցելու նպատակով։
09.09.24 ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը շնորհակալագրեր հանձնեց Մոնթեավան բնակավայրից Համեստ Մանուկյանին և Դողս բնակավայրից Սվետա Ադամյանին Խոյի համայնքապետարանի աշխատակազմում ունեցած երկարամյա և անբասիր աշխատանքի համար։ Խոյի համայնքապետարանը իր շնորհակալությունն է հայտնում հարգելի գործընկերներին՝ ովքեր իրենց բարձր պատասխանատվությամբ նպաստել են Խոյ համայնքի զարգացման և աշխատանքների լավագույնս կազմակերպման գործում։
06.09.24 «ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎ
Տեղի ունեցավ «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» համաժողովը, որին մասնակցում էր նաև Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին մասնակցային բյուջետավորման հիմնարար սկզբունքները և դրա համապատասխանությունը ազգային ռազմավարություններին և քաղաքականություններին: Քննարկումներն անդրադարձան քաղաքականության մշակումից մինչև իրականացում անցած ճանապարհին՝ շեշտադրելով տեղական նախաձեռնությունները: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին մասնակցային բյուջետավորման ոլորտում այլ երկրների փորձը, մասնավորապես՝ Գերմանիա, Վրաստան, Ուկրաինա և Լեհաստան: Համաժողովի նպատակն էր նպաստել տեղական և ազգային մակարդակներում մասնակցային բյուջետավորման կարևորության ու ... Մանրամասն
04.09.24 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՃԸ

2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Խոյ համայնքի սեփական եկամուտները փաստացի կազմել են 309.619.800 ՀՀ դրամ, որն ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 68.244.100 ՀՀ դրամով կամ 28,2%-ով։

02.09.24 ԽՈՅ ՀԱՄՅՆՔԻ ԱՅԳԵՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ուսումնական տարվա մեկնարկը խորհրդանշական էր Այգեշատ բնակավայրի համար, որտեղ տեղի ունեցավ մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությունը։ Արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, համայնքապետարանի և մանկապարտեզի աշխատակազմը, ծնողներ։ Հիշեցնենք, որ Այգեշատի մանկապարտեզը վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրի ծրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմել է՝ 51,202.224/հիսունմեկ միլիոն երկու հարյուր երկու հազար երկու հարյուր քսանչորս դրամ/, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 15,360.667/30 %/, իսկ կառավարության մասնաբաժինը ՝ 35,841.557/70%/: Մանկապարտեզի գույքը ձեռք է բերվել համայնքի միջոցներով, որի արժեքը կազմել է 10.758.050 դրամ։ Մանկապարտեզը ... Մանրամասն
01.09.24 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Խոյ համայնքի դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Նոր հույսեր ու սպասումներ, տոնական տրամադրություն՝ համեմված հուզմունքով ու գունագեղ փուչիկներով: Խոյի համայնքապետարանը 15 դպրոցների շուրջ 355 առաջին դասարանցիների համար անակնկալ է պատրաստել՝ նվիրելով անհրաժեշտ գրենական պիտույքներով լի պայուսակներ: Խոյի համայնքապետարանը իր ջերմ շնորհավորանքներն է հղում բոլոր դպրոցականներին, ուսանողներին, ուսուցիչներին և կրթության ոլորտի ներկայացուցիչներին՝ մաղթելով խաղաղ ու բեղմնավոր ուսումնական տարի:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
2024 թ-ի ավագանու թիվ 7 նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner