Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի Բարեկամության փողոց թիվ 50 հողամաս հասցեի սեփականատեր Հունան Լերմոնտովի Գասպարյանը դիմել է Խոյի համայնքապետարան, իրեն սեփականության իրավունքով պատկանող /հիմք սեփականության վկայական թիվ N 2224879/ Դաշտ գյուղի Բարեկամության փողոց թիվ 50 բնակելի տուն հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող Դաշտ գյուղի Բարեկամության փողոց թիվ 50/1 հողամաս հասցեում գտնվող 0,0546 հա մակերոսով, հողամասի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով իրեն օտարելու խնդրանքով։ Նշվածհողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այն արտաքին պարագծով պարփակված է ընդլայնվող հողամասով և հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի Բարեկամության փողոց թիվ 50 բնակելի տուն հասցեի, 04-037-0008-0022 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,143 հա մակերեսով հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող, Դաշտ գյուղի Բարեկամության փողոց թիվ 50/1 հողամաս հասցեում, 04-037-0008-0039 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,0546հա մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հունան Լերմոնտովի Գասպարյանին։
2. Հունան Լերմոնտովի Գասպարյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման։
3. Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 666700 / վեց հարյուր վաթսունվեց հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի ֆոնդային եկամուտների 900325167139հաշվեհամարին: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: