Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Արծրունի Սուրենի Խաչատրյանի դիմումը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գտնվող 04-087-0044-0057 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի՝ 0,0712 հա հողամասի վրա 585,2 քմ արտաքին մակերեսով արտադրական նշանակության շինությունների կառուցման աշխատանքները իրականացվել է Արծրունի Սուրենի Խաչատրյանի անձնագիր` AV0485774, տրված 19.10.2022թ., 057-ի կողմից /կողմից.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արծրունի Սուրենի Խաչատրյանին ուղղակի վաճառքով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի 04-087-0044-0057 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,0712 հա հողամասը և 585,2 քմ արտաքին մակերեսով շինությունները /հիմք/ օտարել, հողամասի համար 869352/ ութ հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի ֆոնդային եկամուտների 900325188135 հաշվեհամարին, իսկ շինության համար 1415014 / մեկ միլիոն չորս հարյուր տասնհինգ հազար տասնչորս / ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժըկորցրած:
2. Արծրունի Սուրենի Խաչատրյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: