Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 991-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2025 թվականի N 991-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 309-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով,  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024K4YUAJ, ծածկագիրը և հիմք ընդունելով Վանուշ Սամվելի Համբարձումյանի, Գայանե Սուլիկոյի Աբոյանի և Գևորգ Վանուշի Համբարձումյանի  դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի Պ. Սևակի փողոց թիվ 1 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու  համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1. Օրինականացնել քաղաքացիներ Վանուշ Սամվելի Համբարձումյանին, Գայանե Սուլիկոյի Աբոյանին և Գևորգ Վանուշի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի Պ. Սևակի փողոց թիվ 1 բնակելի տուն հասցեում գտնվող                04-038-0057-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,1610 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 89,74 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 84,5 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2015թ., 4,34 քմ մակերեսով անասնաշենք, կառուցված՝ 2015թ, 0,9 քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝     2015թ

2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  92260 /իննսուներկու հազար երկու հարյուր վաթսուն/
 ՀՀ դրամ։

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Վանուշ Սամվելի Համբարձումյանը /անձնագիր՝ AP0650211, տրված 02.02.2017թ, 057–ի կողմից/, Գայանե Սուլիկոյի Աբոյանը /անձնագիր՝ AT0592872, տրված 20.11.2020թ, 057–ի կողմից/ և Գևորգ Վանուշի Համբարձումյանը /անձնագիր՝ AV0323058, տրված 18.07.2022թ, 057–ի կողմից/պետք է  60-օրյա ժամկետում վճարեն Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 92260 /իննսուներկու հազար երկու հարյուր վաթսուն/  ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարելուժը   կորցրած:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի  Դողս գյուղի04-038-0057-0011 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Դողս,             Պ. Սևակի փողոց թիվ 1 բնակելի տուն:

6.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 26-ի
 <<
ԻՆՔՆԱԿԱՄ  ԿԱՌՈՒՑԱԾ  ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 309-Ա որոշումը:


7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(27.58 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner