Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 986-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2025 թվականի N 986-Ա

ԱԼԲԵՐՏ ՄԱՐՏՈՒՆԻ ԱԲԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի     35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի  թիվ 550-ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Բաղրամյան փողոց թիվ 1 հողամաս հասցեի սեփականատերեր Ալբերտ Մարտունի Աբելյանը և Հասմիկ Մանուկի Մանուկյանը դիմել են Խոյի համայնքապետարան, իրենց սեփականության իրավունքով պատկանող /հիմք սեփականության վկայական  թիվ N 31082020-04-0064/ Հայթաղ գյուղի Բաղրամյան փողոց թիվ 1 հողամաս հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող Հայթաղ գյուղի Բաղրամյան փողոց թիվ 1/1 հողամաս հասցեում գտնվող 0,0209 հա մակերոսով, հողամասի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով իրենց օտարելու խնդրանքով։ Նշվածհողամասը      ընդգրկված  չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այն արտաքին պարագծով պարփակված է ընդլայնվող հողամասով և հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Բաղրամյան փողոց թիվ 1 հողամաս հասցեի, 04-055-0032-0005 կադաստրային ծածկագրի տակ գտնվող  0,0233 հա մակերեսով հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող, Հայթաղ գյուղի Բաղրամյան փողոց թիվ 1/1 հողամաս հասցեում, 04-055-0032-0027 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,0209հա մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ալբերտ Մարտունի Աբելյանին և Հասմիկ Մանուկի Մանուկյանին։

2. Ալբերտ Մարտունի Աբելյանի և Հասմիկ Մանուկի Մանուկյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման։

 

3. Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 255200 / երկու հարյուր հիսունհինգ հազար  երկու հարյուր/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի ֆոնդային եկամուտների 900325173137հաշվեհամարին:  60-օրյա ժամկետում  չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.30 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner