Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Ջանիբեկ Հրաչիկի Հովհաննիսյանիդիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Մենուայի փողոց թիվ 5 բնակելի տուն հասցեում /04-055-0015-0019 կադաստրային ծածկագիր/ գտնվող Ջանիբեկ Հրաչիկի Հովհաննիսյանին, / հիմք՝ 1993 թվականի հուլիսի 15-ին տրված տեխնիկական անձնագիր / պատկանող 0,111 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0264 հա հողամասի նկատմամբ քաղաքացիՋանիբեկ Հրաչիկի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։