Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 48-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  հողային  օրենսգրքի         7-րդ հոդվածով,   « Տեղական      ինքնակառավարման     մասին»        Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի  առաջին   մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով  Հակոբ Վահանի Նիկոլյանի,Գոհար Ամասիկի Նիկոլյանի, Վահան Հակոբի Նիկոլյանի և Հասմիկ Հակոբի Նիկոլյանի  2025  թվականի մարտի 31-ի դիմումը 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի վարչական  տարածքում գտնվող,   Հակոբ Վահանի Նիկոլյանի,Գոհար Ամասիկի Նիկոլյանի, Վահան Հակոբի Նիկոլյանի և Հասմիկ Հակոբի Նիկոլյանի    սեփականությունը հանդիսացող  04-053-0601-0003 կադաստրային ծածկագրի, 0,6863հա մակերեսով հողամասից 0,3863հա-ի գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակությունը         փոխադրել՝  արդյունաբերության, ընդերքօգտագործման և  այլ  արտադրական  նպատակային  նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ  գործառնական նշանակության՝ ջերմոց  կառուցելու նպատակով։

2 Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner