11.03.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ
|
Խոյ համայնքի հարգելի քաղաքացիներ, հիշեցնենք, որ մեկնարկել է մասնակցային բյուջետավորում գործընթացը, որի շրջանակներում Խոյ համայնքի 8 քաղաքացիներ հանդես են եկել իրենց ծրագիր- առաջարկներով։ Մարտի 12-ից կսկսի ծրագրերի քվեարկության փուլը, որը կտևի մինչև մարտի 20-ը։ Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝16 տարին լրացած քաղաքացիների Խոյ համայնքի հաշվառումԳրանցվել Խոյ համայնքի պաշտոնական կայքէջում՝ khoy.am Մուտք գործել «Մասնակցային բյուջետավորում 2025» պատուհանով և քվեարկել ձեր նախընտրած ծրագրի օգտին՝ դնելով սրտիկ։Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։Շտապեք գրանցվել և մասնակցել քվեարկությանը՝ մասը դառնալով համայնքում մեծ ու կարևոր փոփոխությունների։ Ծրագրերին ...
Մանրամասն |
|
05.03.25
ԻՆՈՎԱՐԻՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՄԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
|
ԻՆՈՎԱՐԻՈՒՄ ծրագրի շրջանակներում Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը Խոյի համայնքապետարանում հյուրընկալեց Խոյ համայնքի «Ամբերդի Հ.Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 11-րդ դասարանի երիտասարդներից կազմված թիմին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԻՆՈՎԱՐԻՈՒՄ ծրագրի մանրամասները, համայնքում երիտասարդական ծրագրերի իրականացումն ու երիտասարդների համար առկա հիմնախնիրներն ու դրանց լուծմանն ուղղված գործողությունները։ Նշենք, որ «Ամբերդի Հ.Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 11-րդ դասարանի երիտասարդներից կազմված թիմը մասնակցել է «ԿԱԶԱ» հիմնադրամի կողից կազմակերպվող Ինովարիում ծրագրին և հաղթահարելով բոլոր երեք փուլերը` ընտրվել է որպես Ինովարում-6 ծրագրի ...
Մանրամասն |
|
04.03.25
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
|
Հարգելի քաղաքացիներ, մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում»: Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱՅՍ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ ։
|
|
03.03.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
|
Այսօր Խոյի համայնքապետարանում անցկացրեցի գործակարգավորական խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին համայնքի վարչական ղեկավարների հետ մեր գործունեության ընթացիկ խնդիրները, զարգացման ուղղությունները և այն հարցերը, որոնք պահանջում են համատեղ լուծումներ։ Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալ Վարազդատ Անտոնյանը, օգնական Գասպար Հովհաննիսյանը, Խոյ համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Սարգսյանը և համայնքի բոլոր վարչական ղեկավարները, ովքեր ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, հիմնախնդիրները և առաջիկա պլանները։ Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց համայնքում ընթացող նախագծերի ...
Մանրամասն |
|
27.02.25
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
|
Եկամուտների հայտարարագրման դեպքում սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագիր։ Եթե դուք վճարում եք եկամտային հարկ և ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա Կառավարությունը առողջապահության և/կամ կրթության համար կատարված անկանխիկ ծախսերի մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն է տալիս։ Այս քաղաքականությունը Կառավարության հերթական ներդրումն է քաղաքացիների առողջության պահպանման և կրթության ոլորտում։ Ստորև ներկայացվում են սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը՝ ԱՅՍՏԵՂ ։
|
|
21.02.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
|
Հարգելի քաղաքացիներ, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-ն որոշման հավելվածի՝ 2025 թ. մարտի 10-ին, ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լուք» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Ամբերդ բնակավայրի դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |