Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշես Լերզինգայի Սիմոնյանի դիմումը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղում գտնվող 04-055-0032-0025 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության՝ 0,0131 հա հողամասի վրա 38,6 քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների կառուցման աշխատանքները իրականացվել է Արտաշես Լերզինգայի Սիմոնյանի /ծնված՝ 12.09.1963թ., անձնագիր՝ BA2738267, տրված 25.04.2016թ., 202-ի կողմից/ կողմից.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արտաշես Լերզինգայի Սիմոնյանին ուղղակի վաճառքով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Շ. Խաչատրյան փողոց թիվ 6/1 տարածք հասցեում, 04-055-0032-0025 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,0131 հա հողամասը և 38,6 քմ արտաքին մակերեսով շինությունները /հիմք/ օտարել, հողամասի համար՝ 160100 /մեկ հարյուր վաթսուն հազար հարյուր/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի ֆոնդային եկամուտների 900325173137հաշվեհամարին, իսկ շինության համար՝ 475500 /չորս հարյուր յոթանասունհինգ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
2. Արտաշես Լերզինգայի Սիմոնյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: