Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1008-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2025 թվականի N 1008-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով<<Տեղական        ինքնակառավարման          մասին>>     Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք  հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները,  բնակելի  տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում  քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության  իրավունքի  ճանաչումը  չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի բնակիչներ Հրաչիկ Ժորիկի Քերոբյանը, Մարիամ Գևորգի Մովսիսյանը, Ժորա Հրաչիկի Քերոբյանը և Մանուկ Հրաչիկի Քերոբյանը  դիմել են  Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի Կոմիտասի  փողոց թիվ 40-42 բնակելի տուն /04-008-0017-      կադաստրային ծածկագիր /հասցեում  գտնվող իրենց պատկանող / ըստ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի տնտ N 6/419 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի  1991 թվականի ապրիլի 1-ի N 3 որոշմամբ/ 0.12 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի  նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու  խնդրանքով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի Կոմիտասի  փողոց թիվ 40-42 բնակելի տուն /04-008-0017-      կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Հրաչիկ Ժորիկի Քերոբյանի /ծնված 24.09.1964թ/, Մարիամ Գևորգի Մովսիսյանի /ծնված 04.08.1965թ/, Ժորա Հրաչիկի Քերոբյանի /ծնված 04.02.1988թ/ և Մանուկ Հրաչիկի Քերոբյանի /ծնված 12.08.1989թ/  գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության  իրավունքը   օրինական 0,12 հա և դրան կից 0,0118 հա ավել  օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝  20,8 ք/մ մակերեսով կառուցված 1994թ., բնակելի տուն՝ 5,9 ք/մ մակերեսով կառուցված 2013թ., բնակելի տուն՝ 35,7 ք/մ մակերեսով կառուցված 2013թ., զուգարան՝ 1 ք/մ մակերեսով կառուցված 2013թ.,  ծածկ՝ 3,4 ք/մ մակերեսով կառուցված 2013թ., իսկ 3 ք/մ մակերեսով խորդանոցը կառուցված 2024թթողնել ինքնակամ։

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան  որակավորում  ստացած անձի կողմից:

3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Հրաչիկ Ժորիկի Քերոբյանի, Մարիամ Գևորգի Մովսիսյանի, Ժորա Հրաչիկի Քերոբյանի և Մանուկ Հրաչիկի Քերոբյանի իրենց սեփականության  իրավունքը  սույն  որոշման  1-ին  կետում  նշված  հողամասի,  հողամասում  առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և  տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման          վկայական:

4.
 Արմավիրի մարզի Խոյ համայնքի  Ամբերդ գյուղի  04-008-0017-     կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Ամբերդ,  Կոմիտասի  փողոց թիվ 40-42  բնակելի տուն:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.24 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner