Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 437-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2025 թվականի N 437-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1349-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով    <<Տեղական       ինքնակառավարման      մասին>>      Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք  հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները,  բնակելի  տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում  քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության  իրավունքի  ճանաչումը  չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի բնակիչներ Սիրեկան Լիպարիտի Սիմոնյանը,Ջուլետա Աղասի Սիմոնյանը, Ալվարդ Սիրեկանի Սիմոնյանը և Մանուկ Սիրեկանի Սիմոնյանըդիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Կամոյի փողոց թիվ 21 բնակելի տուն /04-006-0047-0003 կադաստրային ծածկագիր /հասցեում  գտնվող իրենց պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2010 թվականի դեկտեմբերի 4-ի սեղանամատյան 6925 / 0.11 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի  նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու  խնդրանքով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Կամոյի փողոց թիվ 21 բնակելի տուն /04-006-0047-0003 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Սիրեկան Լիպարիտի Սիմոնյանի /ծնված 17.01.1962թ/, Ջուլետա Աղասի Սիմոնյանի /ծնված 06.11.1966թ/, Ալվարդ Սիրեկանի Սիմոնյանի /ծնված 13.09.1987թ/ և Մանուկ Սիրեկանի Սիմոնյանի /ծնված 08.12.1990թ/, գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության  իրավունքը   օրինական 0.11 և դրան կից 0,0120 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 282,7ք/մ մակերեսով կառուցված 1975թ., պահեստ՝ 28,80ք/մ մակերեսով կառուցված 1975թ., զուգարան՝ 7,20ք/մ մակերեսով կառուցված 1975թ, թոնրատուն՝ 9,90ք/մ մակերեսով կառուցված 1975թ., անասնաշենք՝ 16,60 ք/մ մակերեսով կառուցված 1975թ և լողավազան՝ 9,80ք/մ մակերեսով կառուցված 1975թ ։

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան  որակավորում  ստացած անձի կողմից:

3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Սիրեկան Լիպարիտի Սիմոնյանի, Ջուլետա Աղասի Սիմոնյանի, Ալվարդ Սիրեկանի Սիմոնյանի և Մանուկ Սիրեկանի Սիմոնյանիսեփականության  իրավունքը  սույն  որոշման  1-ին  կետում  նշված  հողամասի,  հողամասում  առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և  տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման          վկայական:

4.
 Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի 04-006-0047-0003 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Աղավնատուն,  Կամոյի փողոց թիվ 21 բնակելի տուն:

5.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի       <<Բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին>> թիվ 1349-Ա որոշումը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.75 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner