Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 389-Ն և 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշումները, համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Խոյ համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա գտնվող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրերը՝ համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման, կնքվում են պարզ գրավոր ձևով՝ մինչև 3 տարի ժամկետով։
3․ Հաստատել Խոյ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերի օգտագործման /կառավարման/ 2025 թվականի աշխատանքային պլանը՝ համաձայն հավելված 2-ի:
4․ Համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու տրամադրումը իրականացնել սույն որոշմամբ սահմանված կարգով: |