Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն N 912-Ն որոշումները և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համայնքային նշանակության քաղաքացիական համալիր ծրագրերին և նրա զբաղեցրած հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և համաձայն <<ԱՍՏՂԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ>> ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024ASUKDS.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-055-0025-0015 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի՝ 0,0325 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 85,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով /32,2 քմ մակերեսով չրանոց 1-ին հարկ, կառուցված՝ 2015թ., 46,4 քմ մակրեսով չրանոց 2-րդ հարկ, կառուցված՝ 2015թ., 7,3 քմ մակրեսով պարիսպ, կառուցված՝ 2015թ./ արտադրական նշանակության շինությունները ճանաչել օրինական և համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի սեփականությունը:
2. Քանի որ 85,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության շինությունների կառուցումն իրականացվել է Ռաֆիկ Անդրանիկի Կարապետյանի /ծնված՝ 15.08.1987թ., անձնագիր՝ AX0536942, տրված 07.11.2024թ., 057-ի կողմից/ կողմից առաջարկել նրան գնման նախապատվության իրավունքով ձեռքբերելու ինքնակամ կառուցված շինությունները և այդ շինություններով զբաղեցված 0,0325 հա հողամասը: Որոշման ընդունման օրվանից, օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 1813,5 ՀՀ դրամ սահմանված վճարը՝ 155780 /մեկ հարյուր հիսունհինգ հազար յոթ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին, իսկ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի ֆոնդային եկամուտների 900325173137 հաշվեհամարին պետք է վճարի 561172 /հինգ հարյուր վաթսունմեկ հազար հարյուր յոթանասուներկու / ՀՀ դրամ, մեկ քառակուսի մետր հողի համար՝ 1221 ՀՀ դրամ: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման որոշման գրանցման մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
4.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի << ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 1298-Ա որոշումը:
5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի 04-055-0025-0015 կադաստրային ծածկագրով հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Հայթաղ, Մ.Մաշտոցի փողոց, թիվ 5/2 տարածք հասցե:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից