Հիմք ընդունելով «Յարդ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված հատակագծերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2021 թվականի ապրիլի 29–ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 698-Ն որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի, Լ. Նավասարդյան փողոց թիվ 13/2 հասցեում գտնվող 04-077-0027-0058 կադաստրային ծածկագրով հողամասի զբաղեցրած շինության և 0,096 հա հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին կատարել վերը նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: