Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Գայանե Վարանցովի Բաբայանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Այգեշատ գյուղի Երևանյան փողոց 3 հողամաս հասցեում /04-011-0019-0002 կադաստրային ծածկագիր/ գտնվող Գայանե Վարանցովի Բաբայանին / հիմք՝ համաձայն 1995 թվականի հունիսի 14-ին Էջմիածնի շրջանի պետական նոտարական գրասենյակում կնքված հողամասի փոխանակման պայմանագրի / պատկանող 0,1 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,02 հա հողամասի նկատմամբ քաղաքացի Գայանե Վարանցովի Բաբայանի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։