Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում 2025 թվականի համար տեղական տուքերի դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի:
2․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական վճարների, ինչպես նաև օրենքով չներառված տեղական վճարների տեսակները եվ դրույքաչափերը համաձայն հավելված 2-ի:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: |