Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 420
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 246-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2025 թվականի N 246-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 20242DYPMW, ծածկագիրը և հիմք ընդունելով Արուսյակ Ղարիբի Մնացականյանի, Գարեգին Վռամի Մնացականյանի և Կարեն Վռամի Մնացականյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի Վ. Մնացականյան փողոց 16 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու  համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1. Օրինականացնել քաղաքացիներ Արուսյակ Ղարիբի Մնացականյանին, Գարեգին Վռամի Մնացականյանին և Կարեն Վռամի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի Վ. Մնացականյան փողոց 16  բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 1457673 / 04-008-0028-0009 կադաստրային ծածկագրով 0,11 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 265,8 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 67,3 քմ մակերեսով բնակելի տուն նկուղ,  կառուցված՝ 2010թ., 122,1 քմ մակերեսով բնակելի տուն 1-ին հարկ, կառուցված՝ 2010թ/, 20,8 քմ մակերեսով ցախանոց, կառուցված՝ 2010թ/, 24 քմ մակերեսով օժանդակ շինություն, կառուցված՝ 2010թ/, 30 քմ մակերեսով ավտոտնակ, կառուցված՝ 2010թ/ և 1,6 քմ մակերեսով պարիսպ,    կառուցված՝         2010թ

2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  273250 /երկու հարյուր յոթանասուներեք հազար երկու հարյուր հիսուն /
 ՀՀ դրամ։

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Արուսյակ Ղարիբի Մնացականյանը /անձնագիր՝ AU0288135, տրված 27.05.2021թ, 057–ի կողմից/, Գարեգին Վռամի Մնացականյանը /անձնագիր՝ AT0621287, տրված 30.12.2020թ, 057–ի կողմից/ և Կարեն Վռամի Մնացականյանը /անձնագիր՝ AV0519980, տրված 16.11.2022թ, 057–ի կողմից/պետք է  60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի  Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 273250 /երկու հարյուր յոթանասուներեք հազար երկու հարյուր հիսուն /  ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել  ուժը կորցրած:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

 

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(26.89 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner