Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 28-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունվարի 2025 թվականի N 28-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024MHBDWF, ծածկագիրը և հիմք ընդունելով Հմայակ Ժորժիկի Պետրոսյանի և Արուսյակ Վահագնի Մխիթարյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի Հ․Բաղրամյան փողոց 3-րդ նրբանցք, 2 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1. Օրինականացնել քաղաքացիներ Հմայակ Ժորժիկի Պետրոսյանին և Արուսյակ Վահագնի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի Հ․Բաղրամյան փողոց 3-րդ նրբանցք, 2 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 16122024-04-0002 / 04-038-0051-0008 կադաստրային ծածկագրով 0,2609 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 820,8 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունը, / 7,2 քմ մակերեսով բնակելի տուն,  կառուցված՝ 2018թ., 19,8 քմ մակերեսով ծածկ,  կառուցված՝ 2018թ., 17,5 քմ մակերեսով անասնաշենք,  կառուցված՝ 2005թ., 3 քմ մակերեսով զուգարան,  կառուցված՝ 2008թ., 105 քմ մակերեսով անասնաշենք,  կառուցված՝ 2019թ., 1,3 քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝ 2005թ., իսկ 667 քմ մակերեսով ջերմոցը, կառուցված՝ 2020թ. թողնել ինքնակամ/։

2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  158110 /մեկ հարյուր հիսունութ հազար հարյուր տասը/
 ՀՀ դրամ։

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Հմայակ Ժորժիկի Պետրոսյանը /անձնագիր՝ AR0360599, տրված 06.07.2017թ.,    057–ի կողմից/ և Արուսյակ Վահագնի Մխիթարյանը / անձնագիր՝ AS0624742, տրված 24.05.2019թ. 057-ի կողմից/ պետք է  60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի  Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 158110 /մեկ հարյուր հիսունութ հազար հարյուր տասը/   ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը  կորցրած:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

5. Արմավիրի մարզի  Խոյ համայնքի  Դողս գյուղի  04-038-0051-0008 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Դողս,  Հ․Բաղրամյան փողոց 3-րդ նրբանցք, 2 բնակելի տուն:

 

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԱԶԴԱՏ ԱՆՏՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(27.15 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner